Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին՝ համաձայն հավելվածի, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

N

Ծրագրի վերնագիրը

Կատարող կազմակերպության

անվանումը, գերատեսչական պատկանելությունը

Գումարը (հազար դրամ)

1

Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն

ՀՀ ԿԳՆ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ

10868,0

2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում

«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ

30000,0

3

Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման ծրագիր

«Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ

21000,0

4

«Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր 1-ին գիրք II-ի տպագրություն

ՀՀ ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

17200,0

5

Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար

ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

25000,0

6

Մեծամոր պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության II փուլ (ուշ բրոնզեդարյան դամբարանադաշտ)

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

15000,0

7

Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները

ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

9918,0

8

Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում և ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում

ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

15000,0

9

Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքում պեստիցիդների մնացորդների մոնիթորինգ

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

15000,0

10

Իրանաբնակ թյուրքախոս էթնիկական խմբերի ծագումնաբանությունը և ազգային ինքնության խնդիրները

ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

12000,0

11

ՋՋԷՌ ռեակտորով ատոմային էներգաբլոկի ԳՇԿ-ում ակուստիկ տատանումների առաջացման երևույթի հետազոտման փորձարարական կայանքի ստեղծում

ՀՀ ԷԲՊՆ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ

10000,0

12

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

1494284,3

ԸՆԴԱՄԵՆԸ

1675270,3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան