«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2007 թ. |
N 236-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.1. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 12.05.21 N 36-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1. սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Հավելված 1 Հաստատված է` |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ ԵՎ նորմեր N 2-III-2.1
I. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (հյուրանոցների, մոթելների, հյուրանոցատիպ հանգրվանների, առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների, պանսիոնների, զբոսաշրջային բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների, զբոսաշրջային տների) տեղակայմանը, կառուցվածքին, սարքավորումների, գույքի շահագործմանը, միկրոկլիմային, լուսավորությանը, աղմուկի մակարդակին, անձնակազմի աշխատանքային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2 Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարտադիր է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (բացառությամբ մանկապատանեկան բնակատեղիների և մանկապատանեկան առողջարանների) նախագծում, կառուցում, վերակառուցում և շահագործում:
1.3 Հասարակական շենքերում տեղակայված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առանձին մուտքով:
II. Նոր կառուցվող, վերակառուցվող ԵՎ շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը ԵՎ տարածքին ներկայացվող պահանջներ
2.1 Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը նախկինում որպես անասնագերեզմանոց, գերեզմանոց, ասենիզացիոն դաշտ, աղբավայր օգտագործված կամ օրգանական, քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկված հողամասերում:
2.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները պետք է լինեն բարեկարգ` ապահովված ավտոմեքենաների և հետիոտնի համար կոշտ ծածկույթով պատված ճանապարհներով, մակերևութային հոսքերի հեռացումով, արհեստական լուսավորմամբ:
2.3 Նոր կառուցվող, վերակառուցվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարների նվազագույն բնակելի մակերեսը սահմանվում է համաձայն հավելված 1.1-ի:
2.4 Ճամբարային բնակատեղիները պետք է ապահովված լինեն ճամբարելու համար նախատեսված կետերով (ինչպես վրանների, այնպես էլ ավտոկցորդների համար)` 1 կետի համար 40 քմ նվազագույն մակերեսով:
2.5 Ճամբարելու կետից առավելագույնը 100 մ հեռավորության վրա տեղակայվում են սանհանգույցները և ցնցուղարանները. կանանց 20 և տղամարդկանց 25 հոգու համար` 1-ական զուգարանակոնքի հաշվարկով, 20-25 հոգուն 1 լվացարանի և մինչև 50 հոգուն` 1 ցնցուղի հաշվարկով:
III. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ
3.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի ու N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:
(3.1-ին կետը փոփ. 12.05.21 N 36-Ն)
3.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն շուրջօրյա տաք և սառը ջրով, կենտրոնացված ջրամատակարարմամբ:
3.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:
(3.3-րդ կետը խմբ. 12.05.21 N 36-Ն)
3.4 Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կեղտաջրերի հեռացումը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի պահանջներին:
(3.4-րդ կետը փոփ. 12.05.21 N 36-Ն)
IV. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների լուսավորությանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, աղմուկի մակարդակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
4.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը սենքերում (այդ թվում` և համարներում), ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքներում պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
4.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի հավելված 1.2-ին:
(4.2-րդ կետը փոփ. 12.05.21 N 36-Ն)
4.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ջեռուցումը, օդի լավորակումը, օդափոխանակությունը պետք է ապահովեն օպտիմալ միկրոկլիմայական պայմանները` «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
V. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ներքին հարդարմանը, սարքավորումների, կահույքի, գույքի շահագործմանը ԵՎ սանիտարական ռեժիմին ներկայացվող պահանջներ
5.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերը պետք է ապահովված լինեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով:
5.2 Սարքավորումները պետք է լինեն ստուգաչափված, դրանց շահագործումը պետք է բացառի օդի աղտոտումը վնասակար նյութերով:
5.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից պետք է ապահովվի օդափոխիչ համակարգի, օդի լավորակման սարքերի անխափան աշխատանքը:
5.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարներում կենցաղային աղբը կուտակում են աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
(5.4-րդ կետը խմբ. 12.05.21 N 36-Ն)
5.5 Աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները պետք է ունենան կափարիչ, տեղակայվեն տարածքի տնտեսական հատվածում` առանձնացված հյուրերի համար հասանելի հատվածից: Աղբահանությունը իրականացվում է պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, առնվազն 3 օրը 1 անգամ:
5.6 Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:
(5.6-րդ կետը խմբ. 12.05.21 N 36-Ն)
5.7 Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար տնտեսական մասի պատուհանների բացվող բոլոր փեղկերը պետք է ցանցապատվեն:
5.8 Հյուրանոցային տնտեսության սեզոնային օբյեկտներում առնվազն տարին մեկ, իսկ մյուսներում` 2 անգամ պայմանագրային կարգով պետք է իրականացվեն դեզինսեկցիոն, դեռատիզացիոն աշխատանքներ:
5.9 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ փափուկ գույքով, այդ թվում` սպիտակեղենով, մաքրող, լվացող, ախտահանիչ նյութերով (հեղուկ օճառ և այլն), հիգիենիկ պարագաներով (զուգարանի թուղթ և այլն), մաքրման պարագաներով, սարքերով (փոշեկուլ և այլն):
5.10 Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ, որը ենթակա է ախտահանիչ լուծույթով ամենօրյա մաքրման։
(5.10-րդ կետը խմբ. 12.05.21 N 36-Ն)
5.11 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում օգտագործվող մաքրման պարագաները պետք է պահվեն ըստ իրենց նշանակության` առանձին տարածքներում:
5.12 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները և սենքերը ենթարկվում են ամենօրյա մաքրման, իսկ ամիսը 1 անգամ` հիմնական մաքրման:
5.13 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի, այդ թվում` ցնցուղարանների, վաննաների, ավազանների, սանհանգույցների, հանդերձարանների, լվացքատան սենքերի, սպիտակեղենի տեղադրման դարակաշարերի ախտահանումը պետք է իրականացվի հավելված 1.3-ում նշված մեթոդներից որևէ մեկով կամ ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:
(5.13-րդ կետը փոփ. 12.05.21 N 36-Ն)
5.14 Օգտագործված սպիտակեղենը հավաքում են պիտակավորված պոլիէթիլենային պարկերում, որոնք կարճ ժամանակահատվածում (3 օրից ոչ ավելի) կարող են պահվել այդ նպատակով հատկացված սենքերում` կափարիչով հատուկ տարաներում կամ դարակաշարերին: Մաքուր սպիտակեղենը և մյուս փափուկ գույքը (սրբիչ, անկողնային պարագաներ և այլն) պահում են առանձին սենքում` դարակաշարերի վրա:
5.15 Անկողնային սպիտակեղենը փոխվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Սրբիչները փոխում են ամեն օր:
5.16 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատունը պետք է ունենա կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգ, դարակաշարեր` մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման համար: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատան բացակայության դեպքում սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի պայմանագրային կարգով` սպիտակեղենի լվացման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում:
5.17 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առաջին բուժօգնության արկղիկներով:
VI. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների անձնակազմի աշխատանքային ԵՎ կենցաղային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
6.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սարքավորումների տեղադրումը, շահագործումը իրականացվում են տեխնիկայի անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ, որի վերաբերյալ սարքավորումներին կից պետք է փակցվեն համապատասխան հրահանգներ:
6.2 Աշխատակիցների համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր` հանդերձարան` հագուստի պահարաններով, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ, որոնց համար պետք է առանձնացվեն պիտակավորված մաքրման պարագաներ և գույք:
6.3 Բոլոր աշխատողները ապահովվում են արտահագուստի 2-ական լրակազմով և անձնական հիգիենայի պարագաներով:
6.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում` համաձայն ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» 27.03.03 թ. թիվ 347-Ն որոշման:
(հավելվածը փոփ., խմբ. 12.05.21 N 36-Ն)
Հավելված 1.1 |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտը | Համարում տեղերի քանակը |
Համարի բնակելի մակերեսը (նվազագույնը) |
Հյուրանոցներ, մոթելներ, հյուրանոցատիպ հանգրվաններ և առողջարաններ |
1 տեղանոց | 8 քմ |
2 տեղանոց | 10 քմ | |
3 տեղանոց | 14 քմ | |
4 տեղանոց | 16 քմ | |
Հանգստյան և մասնագիտացված տներ, պանսիոններ, զբոսաշրջային տներ |
1 տեղանոց | 9 քմ |
2 տեղանոց | 12 քմ | |
3 տեղանոց | 15 քմ | |
4 տեղանոց | 18 քմ | |
Զբոսաշրջային բնակատեղի (համալիր) | 1-2 տեղանոց | 8 քմ |
Հանգստյան և մասնագիտացված ճամբարների ստացիոնար շինությունների դեպքում |
1 անձի համար | 2-5 քմ |
Հավելված 1.2 |
Սենքեր | Լուսավորվա- ծության նորմավորման հարթություն (Հ- հորիզոնա- կան, Ու- ուղ- ղաձիգ) և ԲԼԳ, հարթության բարձրությունը հատակից, մ |
Արհեստա- կան լուսավորում, աշխատան- քային մակերևույթ- ների լուսավորու- թյունը, լք, ընդհանուր լուսավորման դեպքում |
Բնական լուսավորում |
Համատեղված լուսավորում | ||
ԲԼԳ պն % | ԲԼԳ պն % | |||||
Վերին կամ վերին և համակց- ված լուսավոր- ման դեպքում |
Կողմ- նային լուսա- վորման դեպքում |
Վերին կամ վերին և համա- կցված լուսա- վորման դեպքում |
Կողմ- նային լուսա- վորման դեպ- քում | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Սպասարկման բյուրո |
հ-0,8 | 200 | - | - | 1,5 | 0,4 |
Հերթապահ սպասարկող անձնակազմի սենքեր |
հ-0,8 | 200 | - | - | 1,5 | 0,4 |
Հյուրասենյակ- ներ, համարներ |
հ-0,0 | 150 | 2,0 | 0,5 | - | - |
Նախասրահներ և դրսի հագուստի հանդերձարաններ |
հատակ | 150 | - | - | 1,2 | 0,3 |
Կոնֆերանսի սրահներ, նիստերի դահլիճներ |
հատակ հ-0,0 |
200 | 2,5 | 0,7 | - | - |
Կողասրահներ (ճեմասրահներ) |
հատակ | 150 | - | - | - | - |
Վերելակային սրահներ |
Հ-0,8 | 75 | - | - | - | - |
Սանդուղքներ, գլխավոր սանդղավան- դակներ |
հատակ (հարթակներ, աստիճաններ) հ-0,0 |
100 | - | - | - | 0,2 |
Հավելված 1.3 |
Օբյեկտների անվանումը | Ախտահանող ռեագենտ |
Ախտահանման ռեժիմը | Մշակման եղանակը | |
լուծույթի |
ժամա- | |||
Սանիտարատեխնիկական
|
ա) լվացող - ախտահանող նյութեր բ) քլորամին Բ գ) 0.5 %-անոց լվացող նյութի և քլորամին Բ-ի խառնուրդ դ) 0.5 %-անոց լվացող նյութի և ջրածնի պերօքսիդի խառնուրդ |
0.5 գ 1002 սմ մակերեսի վրա 1 0.75 3 |
5 | շփում 2 անգամ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2021, N 36-Ն | 19.05.2021, N 236-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|