Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2021
Ընդունող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
24.06.2021
Ստորագրող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 24 հունիսի 2021 թվականի
ք. Երևան

N 153-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 331-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 28-ի «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 331-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան.».

 2) Հրամանի և հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱԹԵԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1. Սահմանել «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը» համաձայն հավելվածի:».

 4) Հրամանի հավելվածում՝

 ա. 1-ին կետում «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը» բառերը.

 բ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.

 գ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով.

 դ. լրացնել 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «10. Կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվում է վճարովի տեղեկությունների հետևյալ ցանկը՝

 1) Գրանցված իրավունքներ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Ենթավարձակալություն

 դ. Գրավ

 ե. Հողամասի կառուցապատման իրավունք

 զ. Անհատույց օգտագործում

 է. Բնակելի տարածության օգտագործում

 ը. Սերվիտուտ

 թ. Հավատարմագրային կառավարում

 ժ. Կառուցապատողի իրավունք կամ ինքնակամ շինություններ

 ի. Օգտագործում

 իա. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք

 իբ. Լիզինգ:

 2) Անշարժ գույքի գործող կադաստրային արժեք

 ա. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

 բ. Գյուղատնտեսական հողամասի զուտ եկամուտ:

 3) Կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկ

 ա. Անշարժ գույքի կադաստրային արժեքի ամփոփ հաշվարկ

 բ. Գյուղատնտեսական հողամասի զուտ եկամտի ամփոփ հաշվարկ:

 4) Շինության առուվաճառքի պայմանագրային գների վերաբերյալ տվյալների տրամադրում

 ա. Բնակարան

 բ. Բնակելի տուն

 գ. Ավտոտնակ

 դ. Հասարակական

 ե. Արտադրական:

 5) Շինության վարձակալության պայմանագրային գների վերաբերյալ տվյալների տրամադրում

 ա. Բնակարան

 բ. Բնակելի տուն

 գ. Ավտոտնակ

 դ. Հասարակական

 ե. Արտադրական:

 6) Հողամասի առուվաճառքի գործարք

 7) Հողամասի վարձակալության գործարք

 8) Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր:

 11. Ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկն է՝

 1) N 1 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Ենթավարձակալություն

 դ. Գրավ

 ե. Հողամասի կառուցապատման իրավունք

 զ. Անհատույց օգտագործում

 է. Բնակելի տարածության օգտագործում

 ը. Սերվիտուտ

 թ. Հավատարմագրային կառավարում

 ժ. Կառուցապատողի իրավունք կամ ինքնակամ շինություններ

 ի. Օգտագործում

 իա. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք

 իբ. Լիզինգ:

 2) N 2 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Վարձակալություն

 գ. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

 դ. Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր:

 3) N 3 փաթեթ

 ա. Սեփականություն

 բ. Գրավ

 գ. Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի գնահատման ամփոփ հաշվարկ

 դ. Անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրեր:

 12. Սույն հրամանի հավելվածի 10-րդ կետում նախատեսված ինքնաշխատ եղանակով տրամադրման ենթակա տեղեկությունների ցանկից ընտրելով 4-6 տեղեկություն՝ դիմողները կարող են ձևավորել սույն հրամանով չնախատեսված փաթեթներ:»:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական: