Գլխավոր տեղեկություն
Համար
N 1298-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2021 թ.

N 1298-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՄԻԼԱ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 02-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001654 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԿԱՄԻԼԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի ապրիլի 08-ին ներկայացված հայտը.

      

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

      

1. «ԿԱՄԻԼԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի մայիսի 02-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001654 լիցենզիայի գործունեության վայրը` Երևան, Նոր-Նորք Ջուղայի փողոց 2 շենք, 50 խանութ հասցեից տեղափոխել Երևան, Նոր-Նորք Ս. Սաֆարյան փողոց 10/2 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր «ԿԱՄԻԼԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

      

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2021 թվական: