Basic information
Number
N 226-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.03.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.03.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.03.2009
Effective date
12.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 226-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իր հաշվեկշռում գտնվող հիմնական միջոցները նվիրատվության պայմանագրի հիման վրա նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 5-ի N 226-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Թիվը
(հատ)

Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

1.

Համակարգիչ-նոութբուք` Toshiba
T-A2002204 15,4 C2D
2GHz/1Gb/120Gb/DVDRW կամ համարժեքը

3

1670,7

1670,7

2.

Համակարգիչ` Core2Dսo2.4/1066, Intel (կամ համրժեքը) 965 cհipset, HDD 320GB, RAM 2048MB, Video Card 512MB, DVD-RW կամ համարժեքը

10

2597,0

2597,0

3.

Մոնիթոր` SAMSUNG 19 LCD կամ համարժեքը

10

681,0

681,0

4.

Անխափան սնուցման սարք` APC 650VA Back կամ համարժեքը

10

414,0

414,0

5.

Անխափան սնուցման սարք` APC 1500VA Smart կամ համարժեքը

1

142,1

142,1

6.

Տպիչ (պատճենահանման մեքենա) սկաներ` Canon MF-4010 կամ համարժեքը

10

960,0

960,0

7.

Պատճենահանման մեքենա` Canon iR2016 կամ համարժեքը

3

1470,3

1470,3

8.

Պատճենահանման մեքենա` Canon iR2018 կամ համարժեքը

2

1083,6

1083,6

9

Սերվեր` Server Intel QuadCore Xeon E5345, RAM 4Gb, HDD 2x73GB SAS

1

992,0

992,0

10.

Ավտոմեքենա` «ՎԱԶ-21214» մակնիշի կամ համարժեքը

1

3600,0

3600,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան