Գլխավոր տեղեկություն
Համար
N 4565-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2020 թ.

N 4565-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001500 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի դեկտեմբերի 30-ին «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001500 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2021 թվական: