Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 209-Ա

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժի 03 խմբի 02 դասի «10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 5-ի N 209-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

Հրատարակման անվանումը

Թողարկման քանակը (հատ)

Տարեկան տպագրության ենթակա համարների թիվը
(հատ)

Մեկ համարի տպագրու-թյան չափը
(քառ. սմ)

Մեկ
քառ. սմ-ի արժեքը (դրամ)

Մամուլի տարեկան տպագրու-
թյան չափը (քառ. սմ)

Տարեկան գումարը
(հազ. դրամ)

Մասնավորեցվող (օտարվող, աճուրդով վաճառք, մրցույթով, ուղղակի վաճառք, բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն) պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման գծով պետական պատվեր

53

53

2000

170.0

106000.0

18020.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան