«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11817224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2017 թ. |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 180-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի «Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը հաստատելու մասին» N 180-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար |
Վ. Արամյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 228-Ն հրամանի
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«_____»«____________» 20 ___ թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «_____»«____________» 20 ___ թ.
Պայմանագրի համարը ____________
Պատվիրատուի անվանումը ___________________________________________
Պայմանագրի կողմի անվանումը _______________________________________
Վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում պայմանագրի իրականացրել է հետևյալ աշխատանքները (մատակարարումներ, ծառայություններ)`
N |
Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների | |||||
անվանումը |
տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը | |||
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի |
փաստացի |
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի |
փաստացի | |||
Նշումներ հանրային հսկողություն իրականացնող անձի կողմից ներկայացված դրական դիրքորոշման վերաբերյալ՝
____________________________________________________________________
Նշումներ անհամապատասխանությունների մասին`
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Հիմք ընդունելով վերոգրյալը, տալիս եմ _________________ եզրակացություն:
(դրական/բացասական) |
«____»«_________» 20___ թ. Գնման հայտը նախագծած ներկայացուցիչ` ______________________________ |
անուն-ազգանուն, ստորագրություն |
Ընդ որում հավելվածով սահմանված` պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
1. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
2. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
3. Սյունակի «կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
4. Սյունակի «կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:
5. Կատարված աշխատանքները, մատուցված ծառայությունները և մատակարարված ապրանքները` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին, քանակական ցուցանիշներին և գնման ժամանակացույցին համապատասխանելու դեպքում «Նշումներ անհամապատասխանությունների մասին» բաժնում լրացվում են միայն հետևյալ բառերը` «անհամապատասխանությունները բացակայում են», հակառակ դեպքում` մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները:
6. Սույն եզրակացությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:
(հավելվածը լրաց. 14.07.21 N 363-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.07.2021, N 363-Ն | 21.07.2021, N 228-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|