ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2009 թվականի N 187-Ա
Ս. ՉԱՆՉՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. մարտի 9 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՍՈՒՐԵՆ ՉԱՆՉՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
| Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
| Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
| Ա. Երիցյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
| Է. Չանչուրյան | - «Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Ն. Մեհրաբյան | - Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար |
| Վ. Խանամիրյան | - «Հայաստանի պարարվեստի գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Ն. Եղիազարյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |