ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2021 թ. |
N 1198-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների մեծածախ իրացման, դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «Ա.Բ.ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
2) «ԱՍՏԵՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
3) «ԼԵՅԿՈԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
4) «ՆԵՈՄԵԴԻՑԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
5) «ԹԻԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
6) «ԻՆՏԵՐԼԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
7) «ՏԵԼԵՍԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
8) «ՀԱՅՀԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
9) ՄԵԼԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
10) ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
11) ԼՅՈՒԴՄԻԼԱ ԼՅՈՒԼԻՆԱ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
12) ԿԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
13) ԼԻԼԻԹ ԳՈԳՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
14) ՍՐԲՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
15) ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
16) ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
17) «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ՍՈՃՈՒՏ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) «ԱԼՄԱՔՍԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) ԱՐՏԱԿ ԱԴԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
29) ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
30) «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերություն |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեություն |
(1-ին կետը փոփ. 16.04.21 N 1293-Ա)
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2021, N 1293-Ա | 17.04.2021, N 1198-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|