Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2021
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2021
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
12.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիսի 2021 թ.

N 107-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 3.2-րդ կետերը և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 1-ին կետի 7-րդ և 11-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) հրամանի 2-րդ կետում և ամբողջ տեքստում «նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «նախարարության» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «զբաղվածության պետական գործակալության» բառերը՝ «միասնական սոցիալական ծառայության» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

3) հրամանի N 3 hավելվածի օրինակելի ձևում «զբաղվածության տարածքային» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային» բառերով.

4) հրամանի N 4 hավելվածի՝

ա. օրինակելի ձև 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. օրինակելի ձև 2-ի 4-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում «Շահառուից» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձից)» բառերով, 7-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «դեպքերում» բառից հետո լրացնել «բացառությամբ Շահառուի հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքի» բառերով, իսկ «բ» պարբերությունում «Շահառուի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով,

գ. օրինակելի ձև 3-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Շահառուից» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձից)» բառերով, «Շահառուի» բառից հետո՝ «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով, 7-րդ կետի 5-րդ ենթակետում «իր» բառից հետո՝ «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով, 9-րդ կետի 2-րդ ենթակետում «եկամտային հարկը» բառերից հետո՝ «դրոշմանիշային վճարը» բառերով և 9-րդ կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«3) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին վճարելու համար:»,

դ. օրինակելի ձև 5-ի 4-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում «Շահառուից» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձից)» բառերով, իսկ 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «դեպքերում» բառից հետո լրացնել «բացառությամբ Շահառուի հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքի» բառերով,

ե. օրինակելի ձև 7-ի 1-ին կետում «աշխատավարձի մասնակի փոխհատուցումը» բառերը փոխարինել «դրամական օգնության տրամադրումը» բառերով, 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Շահառուի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով, 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «բացառությամբ Շահառուի հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքի» բառերով, 9-րդ կետի 1-ին ենթակետում «վեց օրացուցային ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով, իսկ 2-րդ ենթակետում՝ «՝ մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով» բառերը՝ «ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում» բառերով,

զ. օրինակելի ձև 9-ի վերնագրում և 1-ին կետում «խոզաբուծությամբ,» բառից հետո լրացնել «այծաբուծությամբ,» բառով, իսկ 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝

«2.1. Կողմ 2-ը պայմանագրի առարկայով նախատեսված գործունեությունը սկսում է
20   թ. ___________ ______ -ից:»,

է. օրինակելի ձև 10-ի 3-րդ կետի 6-րդ ենթակետում և 4-րդ կետի 5-րդ ենթակետում «հաշվին» բառերից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից» բառերը, իսկ 7-րդ ենթակետում «ժամկետով» բառը փոխարինել «ծրագրի ընթացակարգին համապատասխան» բառերով.

5) հրամանի N 5 hավելվածի օրինակելի ձևը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝

«17.1. Կողմ 2-ը տալիս է իր համաձայնությունը Կողմ 1-ին իր անհատական տվյալները զբաղվածության աջակցություն իրականացնող կազմակերպություններին փոխանցելու վերաբերյալ։»։

 

 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ն. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: