Գլխավոր տեղեկություն
Համար
N 2401-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2021 թ.

N 2401-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 3313-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գլխավոր տնօրենի կողմից Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի հունիսի 20-ին տրված N Կ-XX-000131, 2016 թվականի հուլիսի 04-ին տրված N Կ-ԲՕ-002172, 2017 թվականի ապրիլի 6-ի տրված N Կ-ԲՕ-002257 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման լաբորատոր-ախտորոշիչ` միկրոբիոլոգիական, սերոլոգիական, կլինիկական, բիոքիմիական, արյունաբանական, ուլտրաձայնային, ռենտգենաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացում, արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (համակարգչային տոմոգրաֆիկ), սրտաբանական տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3313-Ա հրամանի 22-րդ կետից հանել «մեծահասակների» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: