Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
04.05.2021
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

04 մայիսի 2021 թ.

N 189-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-024 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ) կողմից 2021 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-024 լիցենզիան վերաձևակերպել՝ «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն նշել «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. Ջանջուղազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: