Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2021-25.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.15/9(612) Հոդ.73
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.02.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418069

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

21 փետրվարի 2018 թ.

N 102-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻ, ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 5-րդ մասը և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը.

Հրամայում եմ՝

1. Հաստատել`

1) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի,

4) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի «Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի, հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի N 424-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Հարությունյան

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի
նախագահի

2018 թվականի փետրվարի 21-ի

N 102-Ն հրամանի

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 5-րդ մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան` սույն աշխատակարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով հանձնաժողովի իրավասությանը վերաբերող դիմում-բողոքների քննարկումն ապահովելու համար:

 (1-ին կետը փոփ. 03.09.21 N 883-Ն)

2. Հանձնաժողովը հարկային և մաքսային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտեի) նախագահի կողմից ձևավորվող, կոմիտեում մշտապես գործող մարմին է:

 (2-րդ կետը փոփ. 03.09.21 N 883-Ն)

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային և մաքսային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով ներկայացված դիմում-բողոքների քննարկման, ինչպես նաև օրենքի պահանջների միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է: Հանձնաժողովի հիմնական գործառույթը դիմում-բողոքների քննարկումն ու դրա արդյունքում որոշման ընդունումն է:

4. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով, Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության՝ մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

5. Վարչական պատասխանատվության կիրառման հետ կապված բողոքարկումը կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հարկային ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

6. Հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային և մաքսային ծառայության պաշտոնների հետ: Հանձնաժողովն ունի քարտուղարություն, որի գործառույթները իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության բողոքարկման հանձնաժողովի գործառույթների կազմակերպման բաժինը:

 (6-րդ կետը փոփ. 03.09.21 N 883-Ն)

7. Դիմում-բողոքների քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներն անկախ են, առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:

8. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) հաստատում է հանձնաժողովի նիստի օրակարգը և կազմակերպում նիստերի անցկացումը.

4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.

5) պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներին ու սույն աշխատակարգին համապատասխան հանձնաժողովի գործառույթների իրականացման համար:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:

10. Հանձնաժողովի քարտուղարությունը`

1) ընդունում է ստացված դիմում-բողոքները, ստուգում է դրանց ներկայացման համար օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը,

2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝

ա. հավաքում է դիմում-բողոքների վերաբերյալ կոմիտեում առկա անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը,

բ. նախապատրաստում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը,

գ. դիմում-բողոքները դրանց կից փաստաթղթերով ներկայացնում է հանձնաժողովի անդամներին ծանոթացման,

գ. կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

դ. իրականացնում է նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղարկման և հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ աշխատանքներ:

 (10-րդ կետը փոփ. 03.09.21 N 883-Ն)

11. Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները քննության են առնում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում դիմում-բողոքը կոմիտեում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում կոմիտեի նախագահի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն:

 (11-րդ կետը լրաց. 03.09.21 N 883-Ն)

12. Հանձնաժողովը վարույթ է ընդունում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան ներկայացված դիմում-բողոքները: Հանձնաժողովի քարտուղարությունը դիմում-բողոքները կոմիտեում մուտքագրվելուց հետո ստուգում է դրանց ներկայացման համար օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը, ինչպես նաև գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքների մասով զեկուցում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի կողմից՝

1) դիմում-բողոք բերած անձին գրավոր տեղեկացվում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկվում է վերացնել դրանք` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից,

2) թերություններով ներկայացված դիմում-բողոքն ընդունվում է վարույթ, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

 (12-րդ կետը փոփ., լրաց. 03.09.21 N 883-Ն)

13. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` դիմում-բողոքների առկայության դեպքում:

14. Հանձնաժողովի քարտուղարությունը, հանձնաժողովի նիստից առնվազն երկու օր առաջ, դիմում-բողոքները, դրանց վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկատվությունը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին՝ ծանոթացման:

 (14-րդ կետը փոփ. 03.09.21 N 883-Ն)

15. Դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով, համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

 (15-րդ կետը լրաց. 03.09.21 N 883-Ն)

16. Դիմում-բողոքները հանձնաժողովում քննարկվում են կոլեգիալ կարգով: Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 6 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-բողոք ներկայացրած անձի օգտին: Ընդ որում` որոշումների կայացման քվեարկության ժամանակ դիմում-բողոք բերած անձը (անձինք) կարող է (են) ներկա գտնվել:

(16-րդ կետը փոփ. 30.07.18 N 474-Ն, լրաց. 03.09.21 N 883-Ն)

16.1. Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն անհատական իրավական ակտերի, ինչպես նաև այն հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների քննարկմանն ու որոշումների կայացման քվեարկությանը, որոնք համապատասխանաբար ընդունվել կամ կատարվել են իր կամ այն ստորաբաժանման աշխատակցի կողմից, որի ղեկավար կամ աշխատակից է հանդիսանում վերջինս:

(16.1-ին կետը լրաց. 30.07.18 N 474-Ն)

17. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Հանձնաժողովի նիստերը ձայնագրվում են, որի վերաբերյալ նիստը սկսվելուց առաջ բանավոր կարգով տեղեկացվում է դիմում-բողոք բերած անձին (անձանց):

Հանձնաժողովի նիստերի ձայնագրությունը վարում է հանձնաժողովի քարտուղարությունը՝ ձայնագրիչի միջոցով:

Ձայնագրություններն անցկացվում են համապատասխան էլեկտրոնային կրիչների վրա, պահվում են 2 տարի, որից հետո ոչնչացվում են:

Դիմում-բողոք բերած անձի գրավոր դիմումի հիման վրա նիստի ձայնագրության՝ վերջինիս դիմում-բողոքի քննարկմանը վերաբերվող հատվածը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

(17-րդ կետը խմբ. 30.07.18 N 474-Ն, փոփ., լրաց. 03.09.21 N 883-Ն)

17.1. Նախապես տեղեկացնելով հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ (անձինք), այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ(ներ)ը:

(17.1-ին կետը լրաց. 30.07.18 N 474-Ն)

17.2. Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նախագահը կարող է մասնակցել դիմում-բողոքների քննարկմանը և որոշումների կայացման քվեարկությանը՝ որպես դիտորդ:

(17.2-րդ կետը լրաց. 30.07.18 N 474-Ն)

17.3. Հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-բողոք ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ` օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:

(17.3-րդ կետը լրաց. 30.07.18 N 474-Ն)

18. Անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել բողոքարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած կամ ակտ կազմած հարկային և մաքսային ծառայողների:

19. Հանձնաժողովի նախագահը կարող է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-բողոքի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի առկայության կամ բացակայության մասին:

20. Հանձնաժողովը դիմում-բողոքների քննության արդյունքում իրավասու է ընդունելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 293-րդ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443-րդ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան որոշումներ՝

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով սահմանված դեպքերում.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին (համալիր հարկային ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց գործողությունները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով):

21. Օրենքով սահմանված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

22. Հանձնաժողովը դիմում-բողոքների քննարկման արդյունքում իրավասու է միջնորդություն ներկայացնելու կոմիտեի նախագահին՝

1) հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու համար.

2) հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար.

3) դիմում-բողոքի քննության և դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու մասին:

23. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են կոմիտեում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` կոմիտեի նախագահի սահմանած կարգով:

24. Հանձնաժողովի ընդունած որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է կոմիտեում: Դիմում-բողոքների վերաբերյալ հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 30.07.18 N 474-Ն, փոփ., լրաց. 03.09.21 N 883-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի
նախագահի

2018 թվականի փետրվարի 21-ի

N 102-Ն հրամանի

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

____________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

____________________________________________________

(բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն
(վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության
համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում`
կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ
վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա
անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես
նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները, լիազորված անձի
դեպքում՝ լիազորագիրը, լիազորված անձի հեռախոսահամարը)

________________________________________________________________________________________

(բողոքարկման առարկան)

(բողոք բերողի պահանջը)

(բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)

__________________________________________________

(բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)

__________________________________________________

(բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից

բողոք բերող անձի ստորագրությունը, կնիքը՝ առկայության դեպքում)

(հավելվածը փոփ. 03.09.21 N 883-Ն)

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի
նախագահի

2018 թվականի փետրվարի 21-ի

N 102-Ն հրամանի

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ք. Երևան ____ ______________ 20___ թ.

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(դիմում-բողոք բերող անձի անունը, ազգանունը, հասցեն)

Սույնով ծանուցվում եք Ձեր _________________ ներկայացրած դիմում-բողոքի քննության հարցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին մասնակցության համար: Որպես լիազորված անձ (մասնագետ) կարող է ներգրավվել Ձեր կողմից գրավոր լիազորված ցանկացած անձ, այդ թվում` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի դեպքում` նաև լիազորագրով:

Նիստի անցկացման վայրը՝ ք. Երևան, Մ. Խորենացու 3, 7

Նիստի անցկացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը

 ______________________________________    
 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ    
     
  ________________   _________________________________
 
 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

  (հավելվածը փոփ. 03.09.21 N 883-Ն)

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի
նախագահի

2018 թվականի փետրվարի 21-ի

N 102-Ն հրամանի

ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ N ___________

ք. Երևան

 ____ _____________ 20___ թ.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, քննության առնելով ___________________________

_______________________________________________________________________________

__________________________________________________________________________ դիմում-բողոքը՝

ՊԱՐԶԵՑ

1. Բողոքարկման առարկան, դիմում-բողոքով բերված փաստարկները և ներկայացված պահանջները

2. Դիմում-բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

3. Հիմնավորումներ, պատճառաբանություններ և եզրահանգումներ

4. Եզրափակիչ մաս

Ելնելով քննարկման արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Սույն որոշմանը չհամաձայնվելու դեպքում այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ    
 
________________ 

 _________________________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

  (հավելվածը փոփ. 03.09.21 N 883-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2022, N 656-Ն 25.06.2022, N 102-Ն
03.09.2021, N 883-Ն 08.09.2021, N 102-Ն
30.07.2018, N 474-Ն 16.08.2018, N 102-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան