ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
3 սեպտեմբերի 2021 թ. |
N 883-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի «Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի, դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի, հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի N 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ Հավելված 1) 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը։
2. Հավելված 1-ի 6-րդ կետի «քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «քարտուղարություն, որի գործառույթները իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության բողոքարկման հանձնաժողովի գործառույթների կազմակերպման բաժինը։» բառերով։
3. Հավելված 1-ում «քարտուղար» բառը փոխարինել «քարտուղարություն» բառով` իր հոլովաձևերով։
4. Հավելված 1-ի 11-րդ կետի «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում» բառերով։
5. Հավելված 1-ի 12-րդ կետի «օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով։
6. Հավելված 1-ի 15-րդ կետը «ծանուցվում է» բառից հետո լրացնել հետևյալ բառերով` «, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով,»։
7. Հավելված 1-ի 16-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ` «Ընդ որում` որոշումների կայացման քվեարկության ժամանակ դիմում-բողոք բերած անձը (անձինք) կարող է (են) ներկա գտնվել:»։
8. Հավելված 1-ի 17-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «նիստի» բառը և 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 4-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «Դիմում-բողոք բերած անձի գրավոր դիմումի հիման վրա նիստի ձայնագրության՝ վերջինիս դիմում-բողոքի քննարկմանը վերաբերվող հատվածը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։»։
9. Հավելվածներ 2-ից, 3-ից և 4-ից հանել «կառավարությանն առընթեր» բառերը և «ԿԱ» հապավումը։
10. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|