Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.10.2021-02.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2020 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները»՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես։

 

/Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 18-ի
N 24-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

2.1. Սույն հավելվածի իմաստով աշխատող է հանդիսանոււմ աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը:

(2.1-ին կետը լրաց. 08.10.21 N 78-Ն) 

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 5-ի, Ձև 6-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների կամ սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով,

5) իրականացնում է շարունակական դիտարկում սույն հավելվածով սահմանված բացառությունների (կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց, մինչև 18 տարեկան աշխատողների, հղիների, առաջին դեղաչափով պատվաստվածների) ժամկետը լրանալու վերաբերյալ: Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած կամ առաջին դեղաչափով պատվաստված աշխատողների վերաբերյալ կատարվում է գրառում ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման վերաբերյալ Ձև 6-ով սահմանված գրանցամատյանի «նկատառում» սյունակում:

(4-րդ կետը լրաց. 04.05.21 N 28-Ն, խմբ. լրաց. 20.08.21 N 65-Ն, փոփ. 01.10.21 N 76-Ն, 08.10.21 N 78-Ն)

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. (կետն ուժը կորցրել է 20.08.21 N 65-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 20.08.21 N 65-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 20.08.21 N 65-Ն)

8.1. Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

(8.1-ին կետը լրաց. 05.02.21 N 06-Ն)

8.2. Աշխատողները աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: Սերտիֆիկատը գրանցվում է ձև 5-ով սահմանված գրանցամատյանում և պատճենը պահպանվում է: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

(8.2-րդ կետը լրաց. 20.08.21 N 65-Ն, լրաց., փոփ. 08.10.21 N 78)

8.3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ), որը գրանցվում է ձև 6-ով սահմանված գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: (նախադասությունը հանվել է 08.10.21 N 78)

(8.3-րդ կետը լրաց. 20.08.21 N 65-Ն, փոփ. 08.10.21 N 78)

8.3.1. Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ համաձայն 8.2. կետի պահանջի:

(8.3.1-ին կետը լրաց. 08.10.21 N 78)

8.4. Սույն հավելվածի 8.5 կետով սահմանված պատվաստվելու բացարձակ հակացուցումներ ունեցող աշխատողները, հղիները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատվաստման բացարձակ հակացուցման կամ հղիության մասին բժշկական փաստաթուղթ, տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից, համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների, իսկ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձինք (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող սերտիֆիկատ արտածված Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից, իսկ մինչև 18 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ։

(8.4-րդ կետը լրաց. 20.08.21 N 65-Ն, փոփ. 08.10.21 N 78)

8.5. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կատարվող պատվաստումների բժշկական հակացուցումներն են.

1) Բացարձակ հակացուցում

ա. փաստագրված՝ նախորդ դեղաչափից կամ տվյալ պատվաստանյութի որևէ բաղադրիչից առաջացած լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ): Հաջորդ դեղաչափը չի կատարվում:

2) Ժամանակավոր հակացուցում

ա. վարակիչ կամ սոմատիկ սուր հիվանդություններ՝ միջին և ծանր ընթացքով, պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո,

բ. քրոնիկ հիվանդությունների սրացում՝ պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:

(8.5-րդ կետը լրաց. 20.08.21 N 65-Ն)

8.6. Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, աշխատավայր ներկայանալու օրը ներկայացնում է սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

(8.6-րդ կետը լրաց. 08.10.21 N 78-Ն)

8.7. Ձև 5-ով սահմանված գրանցամատյանի «Հետազոտության ամսաթիվ**» սյունակում կատարվում է նշում հեռավար աշխատանքի վերաբերյալ` ներառյալ հեռավար աշխատելու ժամանակահատվածը կամ աշխատողի արձակուրդում գտնվելու վերաբերյալ՝ ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը կամ օրենքով սահմանված որևէ այլ հիմքով աշխատավայրից բացակայելու վերաբերյալ՝ ներառյալ բացակայության ժամանակահատվածը: Հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատ, եթե նախորդ սերտիֆիկատը ներկայացնելու պահից անցել է 14 օր:

(8.7-րդ կետը լրաց. 08.10.21 N 78-Ն)

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

9. Հաստատությունում յուրաքանչյուր դասարանի սովորողների առավելագույն թիվը չի գերազանցում 20-ը։ Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավել թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով սույն կանոնների պահանջները:

(9-րդ կետը լրաց. 05.02.21 N 06-Ն)

10. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)։

11. Հաստատությունում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները կազմակերպվում են՝ ապահովելով սույն կանոնների պահանջները:

(11-րդ կետը խմբ. 04.05.21 N 28-Ն)

12. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

(12-րդ կետը փոփ. 05.02.21 N 06-Ն)

13. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

14. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

15. Հաստատությունում սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:

16. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։

17. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով։ (նախադասությունը հանվել է 01.10.21 N 76-Ն)

(17-րդ կետը փոփ. 01.10.21 N 76-Ն)

18. Հաստատությունում, առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

19. Հաստատության դասերի անցկացումը իրականացվում է կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը։

20. Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

21. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով։

(21-րդ կետը փոփ. 24.10.20 N 30-Ն)

22. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։

23. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

24. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

25. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

26. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

27. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով․

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

(27-րդ կետը փոփ. 24.10.20 N 30-Ն)

 

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե սովորողին հրահանգվել է ինքնամեկուսանալ, կամ մեկուսանալ, համաձայն առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի։

29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

1) սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը՝ համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի,

2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք,

3) սովորողի տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում գտնվող ընտանիքի անդամ և առկա է համապատասխան տեղեկանք բժշկական հաստատություն կողմից՝

ա.Նորագոյացություններ,

բ. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

գ. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ,

դ. Հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ։

ե. Նյարդային համակարգի հիվանդություններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ։

զ. Արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն։

է. Շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն։

ը. Մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ։

թ. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր։

ժ. Միզասեռական համակարգի հիվանդություններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն։

ժա․ Բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։

30. Այն սովորողների համար, որոնց 29-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով,

31. (կետն ուժը կորցրել է 01.10.21 N 76-Ն)

32. Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը Հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

32.1 Դասարանը կամ խումբը 14 օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի կամ սովորողների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19):

(32.1-ին կետը լրաց. 04.05.21 N 28-Ն)

33. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն։

 

6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

34. Հաստատությունում սննդի կազմակերպման վայրում թույլատրվում է միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների, որտեղ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը չի գերազանցում չորսը հերթափոխով՝ սննդի կազմակերպման վայրում միաժամանակ մեկ դասարանի սնունդը կազմակերպելու պայմանով)՝ ապահովելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: Այն դեպքում, երբ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը գերազանցում է չորսը, սննդի տրամադրումը կազմակերպվում է դասարաններում:

(34-րդ կետը խմբ. 05.02.21 N 06-Ն, 07.09.21 N 69-Ն)

35. Սննդի ընդունումը կազմակերպվում է դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ։

 

7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

36. Տրանսպորտային միջոցը ախտահանվում է յուրաքանչյուր տեղափոխումից առաջ։

37. Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ։

38. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։

39. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի մշակման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով։

40. (կետն ուժը կորցրել է 01.10.21 N 76-Ն)

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է (նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

(ձևն ուժը կորցրել է 01.10.21 N 76-Ն)

 

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

(ձևն ուժը կորցրել է 01.10.21 N 76-Ն)

 

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19- ը տարածվում է:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն,

8) պատվաստվել COVID-19-ի դեմ:

(ձևը լրաց. 20.08.21 N 65-Ն)

 

Ձև 5

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*

 

Անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ

 

Հ/Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Հերթական հետազոտություն

Հերթական հետազոտություն

Հետա-զոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմա-կերպության անվանումը

Հետազոտու-թյան ամսաթիվ**

Հետա-զոտու-թյան արդյունք

Հետա-զոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմա-կերպության անվանումը

Հետա-զոտու-թյան ամսաթիվ**

Հետա-զոտու-թյան արդյունք

                 

*Գրանցամատյանը լրացվում է ըստ աշխատողի կողմից ներկայացված սերտիֆիկատի:

**Հերթական հետազոտության ամսաթիվը հաշվարկվում է սերտիֆիկատում նշված նմուշառման օրվանից:

(ձևը լրաց. 20.08.21 N 65-Ն)

 

Ձև 6

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*

Անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ

Հ/Հ

Աշխա-տողի
Ա.Ա.Հ.

Աշխա-տողի պաշտոն

Պատվաս-տանյութի արտա-դրական անվանում

1-ին դեղա-չափի ամսա-թիվ

Պատվաս-տանյութի սերիա

Պատվաս-տում իրակա-նացնող ԲԿ

2-րդ դեղա-չափի ամսա-թիվ

Պատվաս-տանյութի սերիա

Պատվաս-տում իրակա-նացնող ԲԿ

Բացարձակ հակացուցում/ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)

Բացարձակ հակացուցումը փաստագրող
բժշկական
փաստաթղթի տրման/
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրը լրանալու ամսաթիվ

Բացարձակ հակացուցման/ կորոնա-վիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշումը փաստագրող ԲԿ

Նկատա-ռում

Բացարձակ հակացուցում (նախորդ դեղաչափից
կամ տվյալ պատվաս-տանյութի
որևէ բաղադրիչից
լուրջ ալերգաբա-նական ռեակցիա կամ անաֆիլաքսիա)

կորոնա-վիրուսային հիվանդություն (COVID-19) հիվանդացած անձինք (ՊՇՌ հետազոտութ-յան առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)

                             
                             

*Գրանցամատյանը լրացվում է ըստ աշխատողի կողմից ներկայացված պատվաստման սերտիֆիկատի կամ բացարձակ հակացուցումը կամ կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) փաստագրող բժշկական փաստաթղթի:

(ձևը լրաց. 20.08.21 N 65-Ն, խմբ. 08.10.21 N 78-Ն)

(հավելվածը փոփ. 24.10.20 N 30-Ն, լրաց., փոփ., խմբ. 05.02.21 N 06-Ն, լրաց., խմբ. 04.05.21 N 28-Ն, խմբ. 07.09.21 N 69-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.08.21 N 65-Ն, փոփ. 01.10.21 N 76-Ն, լրաց., փոփ., խմբ. 08.10.21 N 78-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2020 թվական: