Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2021-02.08.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

07 հունիսի 2021 թ.

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանով հաստատված հավելվածի.

1) 5.1-րդ կետից հետո լրացնել նոր 5.2 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.2 «Հաստատությունները հիմք ընդունելով Լիազոր մարմնի կողմից հատկացված տեղերը` 2 աշխատանքային օրվա ընթացքում ԿՏԱԿ են ներկայացնում ըստ մասնագիությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի, տեղերի քանակը` վճարովի և անվճար:»:

2) 6-րդ կետի 4)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) քննության օր(եր)ը, ժամը, վայրը, տեսակը (գրավոր, բանավոր, գեղարվեստական ծրագրի կատարումը, և այլն), ըստ մարզաձևերի ֆիզիկական պատրաստության նորմատիվները և քննական ծրագրային չափանիշները»:

3) 8-րդ և 8.1-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը:

8.1 Հաստատության ընդունող հանձնաժողովը մրցույթն ամփոփելու ընթացքում կատարում է ներքին վերաբաշխում ըստ մասնագիտության` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի տեղերի: Ներքին վերաբաշխման արդյունքում թափուր մնացած տեղերը (անվճար և վճարովի) հատկացվում են քննության արդյունքում առավել բարձր գնահատական ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդին, իսկ հավասար միավորներ ունենալու դեպքում առաջնայնությունը տրվում է սույն կարգի 24-րդ կետի 3-րդ կետով սահմանված առաջնահերթությանը:»:

4) 8.1 կետից հետո լրացնել նոր 8.2 և 8.3 կետը՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.2 Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

8.3 Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո տնօրենը (ռեկտորը) 2 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում էլեկտրոնային հասցեին) ԿՏԱԿ է ներկայացնում Մրցույթի արդյունքում ըստ մասնագիտությունների, կրթական հիմքի և ուսուցման ձևի թափուր մնացած տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ԿՏԱԿ-ը մինչև հաջորդ աշխատանքային օրը հրապարակում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում:»:

5) 12-րդ կետում լրացնել նոր 11)-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) Հաստատության ընդունելության մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո ըստ մասնագիտության` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի տեղերի վերաբաշխում:»:

6) 20-րդ կետում «մասնագիտության» բառը փոխարինել «մասնագիտության` որակավորման, մասնագիտացման, երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի» բառերով»:

7) 20.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20.1 Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.

1) դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ,

2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության հավելված 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական:

3) առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:

4) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:

8) 24-րդ կետի 2)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Ոլորտային մասնագիտություններով` բացառությամբ հավելված 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի և սպորտի մասնագիտությունների (այսուհետ` երաժշտական և սպորտ), անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով (հավելված 1-ը կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը, իսկ երաժշտական և սպորտի մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է սույն կարգի հավելված 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների առավել բարձր գնահատական(ներ) ստացած դիմորդը:»:

9) 24-րդ կետի 3)-րդ ենթակետի ա. պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա. մեդալակիր-դիմորդին, իսկ երաժշտական և սպորտի մասնագիտությունների գծով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդին,»:

10) 47-րդ կետից հետո լրացնել նոր 47.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«47.1 Դիմորդները հրամանագրվում են ըստ իրենց ուսումնառած կրթական հիմքերի (հիմնական կամ միջնակարգ) առաջին կուրս:»:

2.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ՝

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 /պաշտոնակատար/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական: