Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 49

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ` համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ) ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել նախագծը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ) ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 28-ի նիստի N 49

արձանագրային որոշման

 

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ ԱԺ ուղարկելուց հետո կատարված փոփոխությունների վերաբերյալ

 

(հազ. դրամ)

 

ընդամենը փոփոխություններ ((եկամուտների և ծախսերի ավելացումը ներկայացված է դրական նշանով, իսկ նվազեցումը` փակագծերում, դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում` մուտքերի նվազեցումը և ելքերի ավելացումը բերված է փակագծերում, իսկ ելքերի նվազեցումը` դրական նշանով )

Ա

1

Ա. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ

1,487,268.5

այդ թվում`

-

1. Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

5,500,000.0

2. Այլ եկամուտներ

(4,099,399.3)

3. Պաշտոնական դրամաշնորհներ

86,667.8

այդ թվում`

-

Ա. Չկապակցված

134,290.0

որից`

-

Եվրոպ. համագործակցության քաղաքականության դրամաշնորհ

134,290.0

Բ. Կապակցված

(47,622.2)

որից`

-

նպատակային այլ դրամաշնորհներ

(47,622.2)

 

-

 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

1,487,268.4

այդ թվում`

-

Ա. ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

6,337,167.7

այդ թվում`

-

1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, ԸՆԴԱՄԵՆԸ

8,679.3

այդ թվում`

-

1.1.ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

524.3

այդ թվում`

-

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) ներդնում

524.3

1.2 Սուբսիդիաներ ձեռնարկությունների վնասների ծածկման համար

8,155.0

այդ թվում

-

Երևանի մետրոպոլիտեն

5,944.0

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

2,211.0

2. ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

(713,868.0)

այդ թվում՝

 

2.1. կրթություն

(944,403.3)

2.2. մշակույթ

98,154.2

2.3.սպորտ

478.4

2.4.տեղեկատվություն

137,070.7

2.5. Սոցիալական պաշտպանություն

(5,168.0)

այդ թվում`

-

սոցիալական ապահովություն

(5,168.0)

3. Ապարատի պահպանման ծախսեր

395,475.2

5. Ուժային կառույցներ

3,844.1

որից՝

-

Պետական պահպանության ծառայություն

1,369.7

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում

57.6

ՀՀ արդարադատության նախարարություն՝ քրեական պատիժների իրականացման վարչություն

2,416.8

4.Գանձապետական պարտատոմսերի սպասարկման ծախսեր

(2,102,680.0)

5.Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի դիմաց տրվող տոկոսներ

(7,564,681.4)

6. Արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկում (տոկոսավճարներ)

17,020,920.0

7. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից ստացված վարկի սպասարկում

(8,550.5)

8. Միջազգային կազմակերպություններում անդամակցության ծախսեր (ՀՀ ԱԳՆ)

27,247.8

9. Միջազգային կազմակերպություններում անդամակցության ծախսեր (ՀՀ ԱԺ)

3,143.9

10. Միջազգային կազմակերպություններում անդամակցության ծախսեր (ՀՀ հեռուստառադիոընկերության խորհուրդ)

664.5

17.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,787.2

11. Այլ միջոցառումներ

(734,814.4)

այդ թվում՝

-

 Մուրհակների սպասարկման ծախսեր

154.1

 Արտաքին աղբյուրներից ստացվող դրամաշնորհների հաշվին իրականացվող նպատակային ծրագրեր

(13,288.1)

 Արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին իրականացվող նպատակային ծրագրեր

(599,259.6)

 Արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող նպատակային ծրագրերին ՀՀ կառավարության մասնակցություն

(124,283.1)

 Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկանիշ շնորհելու կապակցությամբ մատուցված ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար

788.5

 Իռլանդական ֆոնդային բորսային Հայաստանի Հանրապետության անունով թողարկվող արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման համար

1,096.2

Պարտքի գրանցման և կառավարման DMFAS 6.0 համակարգի տեխնիկական սպասարկման վճար

(22.5)

Բ. ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ)

(4,849,899.2)

այդ թվում`

-

1. Դեսպանության շենքի գնում

670.4

2. Վարչական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն

(63,500.0)

որից`

-

 ՀՀ կառավարության աշխատակազմ

(63,500.0)

3.Կրթության ոլորտում կապիտալ ծախսեր

6,672,750.0

այդ թվում`

-

3.1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն

5,516,000.0

3.4.ՄԿՈՒ գույքի սարքավորումներ

1,156,750.0

3.Կառավարման ապարատ (այլ ակտիվների ձեռքբերում)

42,000.0

12. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում և շինարարություն ու տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

5,516,000.0

4. Արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին իրականացվող նպատկային վարկային ծրագրեր

(13,483,584.7)

5. Արտաքին աղբյուրներից ստացվող դրամաշնորհների հաշվին իրականացվող նպատակային դրամաշնորհային ծրագրեր

(31,662.6)

6. Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող նպատակային ծրագրերին ՀՀ կառավարության մասնակցություն

(3,502,572.3)

ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

1,487,268.4

Գ. ԴԵՖԻՑԻՏ

0.0

   

Դ. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները` ընդամենը

(0.0)

այդ թվում՝

 

 Ներքին աղբյուրներ` ընդամենը

(2,550,626.2)

այդ թվում՝

-

 I. Արժեթղթեր, իրավաբանական անձանց կապիտալում մասնակցություն, տարեսկզբի ազատ մնացորդ և սեփականաշնորհման միջոցներ` ընդամենը

(2,117,111.7)

այդ թվում՝

-

1.Պետական արժեթղթեր

(19,000,000.0)

3.Մուրհակների մարում

(1,997.1)

4. Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ

(2,115,114.6)

5.Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

19,000,000.0

II. Վարկավորում՝ հանած մարում

(433,514.5)

այդ թվում՝

-

ա) Վարկավորում

10,653.4

այդ թվում՝

 

Նպատակային վարկային ծրագրերի միջոցով իրականացվող ծրագրեր

1,981.9

Նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով իրականացվող ծրագրեր

2,671.5

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից ստացված վարկի մարում

6,000.0

բ) Մուտքեր վարկերի վերադարձից

(444,167.8)

I. Արտաքին աղբյուրներ` ընդամենը

2,550,626.2

 այդ թվում

-

ա) Վարկերի ստացում

(14,156,846.4)

որից`

-

ա) Նպատակային վարկային ծրագրերի ֆինանսավորման համար

(14,081,846.4)

 գ) բյուջեին ընդհանուր աջակցության վարկ

(75,000.0)

որից`

 

Համաշխարհային բանկ

(75,000.0)

II. Վարկերի մարում

16,769,352.7

III. Վարկավորում հանած մարում

(64,003.4)

այդ թվում`

-

Միջպետական վարկ ԼՂՀ-ին

(52,131.7)

Վրաստան

(11,871.7)

IV. Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարում

2,123.3

   

Բացի այդ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծում ՀՀ ԱԺ ուղարկելուց հետո վերաբաշխումների միջոցով կատարված այլ բնույթի փոփոխություններ

   

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

-

Սփյուռքագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում

(3,600.0)

Գիտական, գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ

3,600.0

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

«Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագիր

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության

(80,000.0)

ՀՀ սփյուռքի նախարարություն

80,000.0

Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում

-

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(30,000.0)

ՀՀ սփյուռքի նախարարություն

30,000.0

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

-

«Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդությունների հայտնաբերման, առողջության գնահատման և բուժման ծառայություններ» ծրագիր

50,001.3

«Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագիր

393,240.6

«Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր

187,504.3

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիր

(50,000.4)

«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր

(131,739.5)

«Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր

(55,003.3)

«Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն» ծրագիր

(394,003.0)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

-

«Կենցաղային և հանրային սննդի նյութեր»

(50,000.0)

«Գրասենյակային նյութեր և հագուստ»

50,000.0

Այլ ծախսեր

(50,000.0)

«Տրանսպորտային սարքավորումներ» հոդված

50,000.0

Սոցիալական պաշտպանություն, այդ թվում

-

գործող ծրագրեր, այդ թվում

(773,702.0)

Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն

74,010.0

Մասնագիտական ուսուցման կազմակերպում

26,235.0

Գործազրկության նպաստ

(1,018,440.0)

Գործազրկության նպաստի վճարման հետ կապված ծառայություններ

(13,239.5)

Այլ վայր աշխատանքի տեղավորմանն աջակցություն

(4,965.0)

Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում

28,821.7

Միանվագ փոխհատուցում գործատուին` աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման համար

133,875.80

նոր նախաձեռնություններ, այդ թվում

773,702.0

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն

630,000.0

Աջակցություն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության ծառայություններից օգտվելու համար

10,000.0

Հարմար աշխատանքի տեղավորման նպատակով, գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում

124,252.0

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության իրականացման ապահովման ծախսեր

9,450.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, (կատարվել է վարկային կարգադրիչի փոփոխություն, ներքոհիշյալ ծրագրերի կատարող առաջարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը) այդ թվում

(8,824,083.4)

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

(8,564,650.0)

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման հետ կապված ծառայություններ

(102,775.8)

Զոհված՝ հետմահու Հայաստանի ազգային հերոսների և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին տրվող պարգևավճար

(154,800.0)

Զոհված՝ հետմահու Հայաստանի ազգային հերոսների և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարի վճարման հետ կապված ծառայություններ

(1,857.6)

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ համայնքների գույքահարկի և հողի ելակետային տվյալների ճշգրտում (ֆինանսական համահարթեցման դոտացիաների վերահաշվարկման համար)

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, այդ թվում

22,000.0

Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ

12,000.0

Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում

9,000.0

 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

50,000.0

Ուսուցիչների ատեստավորման գծով ծախսեր

(9,000.0)

Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռքբերում

(40,000.0)

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում (ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվում է նշված ծրագրի գծով նախատեսված 120.0 մլն դրամը բաշխել ըստ մարզպետարանների և նախարարությունների)

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

-

այդ թվում

 

ընթացիկ ծախսեր

(87,500.0)

կարողությունների զարգացում

42,000.0

վարչական շենքերի հիմնանորոգում

(63,500.0)

տնտեսական վերլուծությունների ծառայություններ

109,000.0

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գծով ավելացվել է լրացուցիչ հավելված

693,533.4

այդ թվում

 

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

640,000.0

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ

53,533.4

 ՀՀ արդարադատության նախարարություն

-

Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ պետական հիմնարկի պահպանման համար

23,833.3

ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում

(10,833.3)

վերապատրաստման ծառայություններ (Արդարադատության ակադեմիա)

(13,000.0)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 28-ի նիստի N 49

արձանագրային որոշման

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ, ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան