ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
03 հունիսի 2021 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ուսումնական հաստատության շրջանավարտների անունով՝
ա. ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի,
բ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար,».
3) պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:».
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ուսումնական հաստատությունը սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել տվյալ անհատի մահվանից առնվազն 5 տարի հետո:».
3) 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական պարգև կամ պատվավոր կոչում ստացած,»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ /պաշտոնակատարի պարտականությունները կատարող/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|