Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2021 թ.

N 43-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով հաստատված Հավելվածի՝

1) 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «ընթացքում» բառը։

2) 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունների կողմից։»։

3) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով՝

«13.1) Ըստ անհրաժեշտության՝ Դասընթացները պարբերաբար կարող են թարմացվել»:»

4) 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),»:

5) 15-րդ կետի 8-րդ ենթակետում «80» թիվը փոխարինել «90» թվով:

6) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ», «10) տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ»։

7) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Վերապատրաստման համար Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, որը ներառում է՝»:

8) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝

«4) Վերապատրաստող մասնագետի վերաբերյալ տվյալներ։»։

9) Ձև 1-ի`

ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «Կազմակերպության սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը» բառերը փոխարինել «Կազմակերպության սեփականության կամ անհատույց կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը» (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) բառերով։

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝

«8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ».

------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

«9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ» (կրթություն, աշխատանքային փորձ).

-----------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 /պաշտոնակատար/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: