Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2009 թվականի N 225-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 598-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «սննդամթերքի և սննդային հավելումների», «սննդամթերքի կամ սննդային հավելումների» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների», «սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) նախաբանում «կետի» բառը փոխարինել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի» բառերով.
3) որոշման հավելվածում՝
ա. երրորդ բաժնի վերնագիրը «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառից հետո լրացնել «, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով,
բ. 34-րդ կետը «մարդու» բառից հետո լրացնել «կամ կենդանու» բառերով,
գ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկի 32-րդ տողում «ժմեխ» բառը փոխարինել «քուսպ» բառով, իսկ «շրոտ» բառը՝ «աղացած քուսպ» բառերով,
դ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը 43-րդ տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով՝
| « |
|
44. |
ԳՕՍՏ 13496.0 |
Համակցված կերեր, հումք. Նմուշառման մեթոդներ |
համակցված կերեր, պրեմիքսներ, սպիտակուցավիտամինային և ամիդովիտամինային հավելումներ, կարբամիդային խտանյութ և հումք` դրանց արտադրության համար` կարբամիդ, կենդանական ծագման ալյուր, ձկնային և ծովային կաթնասուններից և խեցգետնակերպերից ստացվող ալյուր, կերային դրոժներ, շաքարի արտադրության մնացուկներ, խոտալյուր, վիտամինային կանաչ ալյուր, կերային ալյուր, խաղողի մզուկից ստացված կերային ալյուր, չոր եգիպտացորենային կերեր |
|
45. |
ԳՕՍՏ 27262 |
Բուսական ծագման կերեր. Նմուշառման մեթոդներ |
կանաչ կերեր, խոտ, ծղոտ, սիլոս, սենաժ, արհեստական չորացրած կերեր` խոտից |
|
46. |
ԳՕՍՏ 20083 |
Կերային դրոժներ. Տեխնիկական պայմաններ |
կերային դրոժներ |
|
47. |
ԳՕՍՏ 20438 |
Ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք. Ընդունման կանոններ. Որակի գնահատման զգայորոշման մեթոդ. Լաբորատոր փորձաքննության համար նմուշառման մեթոդներ |
ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք |
|
48. |
ԳՕՍՏ 28736 |
Կերային արմատապտուղներ. Տեխնիկական պայմաններ |
կերային, շաքարային և կիսաշաքարային ճակնդեղ, գոնգեղ, գազար և շաղգամ |
|
49. |
ԳՕՍՏ 17536 |
Կենդանական ծագման ալյուր. Տեխնիկական պայմաններ |
կենդանական ծագման ալյուրներ՝ նախատեսված համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար |
|
50.
|
ԳՕՍՏ 28189 |
Ոսկրային կիսաֆաբրիկատ. Տեխնիկական պայմաններ |
ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ՝ նախատեսված չոր կենդանական կերերի ու համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. մարտի 10
Երևան |
|