Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 մայիսի 2021 թ.

N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հաստատել` հարբժշկական ծառայությունների ցանկը, համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2021 թ. N 29-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՐԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հոգեբանական.

2. Կինեզիոլոգիական.

3. Էրգոթերապևտիկ.

4. Օրթեզիստական.

5. Պրոթեզիստական.

6. Սոցիալական աշխատողի.

7. Հատուկ մանկավարժական (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, արտ-թերապիստ, խաղաթերապիստ).

8. Տեղեկատվական-խորհրդատվական (դիաբետի դպրոց, կրծքով սնուցման դպրոց, մայրության դպրոց).

9. Բժշկական սարքավորումների մասնագիտական տեխնիկական սպասարկման.

10. Բուժական ֆիզկուլտուրայի.

11. Դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: