ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 մայիսի 2021 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները» հաստատելու մասին թիվ 24-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 4-րդ կետի 4-րդ ենթակետը «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ սովորողների» բառերով.
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հաստատությունում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները կազմակերպվում են՝ ապահովելով սույն կանոնների պահանջները:»
3) լրացնել նոր` 32.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«32.1 Դասարանը կամ խումբը 14 օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի կամ սովորողների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),:»,
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հրամանի հավելված 8-ի 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Կազմակերպության մուտքի մոտ կատարվում է աշխատողների և բոլոր այցելուների ջերմաչափում՝ սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով, սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն՝ 37°C և ավելի, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողներին և այցելուներին մեկուսացնում են ընդունարանին կից մեկուսարանում:»
2) Հրամանի հավելված 12-ում.
ա. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ երեխաների» բառերով,
բ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվում է՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն։»,
գ. Ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը,
3) Հրամանի հավելված 17-ում.
ա. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ ուսանողների» բառերով,
բ. լրացնել նոր 27.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«27.1 Եթե ուսանողի մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն, տվյալ խումբը 14 օրյա ժամկետով անցնում է հեռավար ուսուցման:»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|