Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
14 նոյեմբերի 2013 թվականի N 47
11. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետները |
Ֆինանսական ապահովումը (աղբյուրը) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Էկոհամակարգային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
«Էկոհամակարգային ծառայությունների» հետ կապված իրավահարաբերությունների կարգավորում |
Հանրային և մասնավոր Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների գծով առևտրային սխեմաների ֆինանսական կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյություն |
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2015 թ. 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
«Բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Ներդնել բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման համակարգ |
Բնական կապիտալի տնտեսական գնահատման, Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման համապատասխան մեթոդաբանության առկայություն |
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2017թ. 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
«Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Ներդնել «կանաչ» տնտեսության զարգացումն ապահովող տնտեսական մեխանիզմների և ցուցանիշների պլանավորման համակարգ |
Կհստակեցվեն «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրման ապահովմանը նպատակաուղղված խնդիրները, դրանց լուծման (այդ թվում` «կանաչ» նորամուծությունների ներդրման խրախուսման համապատասխան տնտեսաիրավական) մեխանիզմները |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2015 թ. 4-րդ եռամսյակ |
Միջազգային ֆինանսավորում |
4. |
«Կանաչ ներդրումների սխեմա»-յի օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում |
Ներդնել կլիմայի փոփոխության դեմ (ջերմոցային գազերի արտանետումների կրճատում և կլանիչների զարգացում), այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) գործողությունների իրականացման համար համապատասխան ֆինանսական մեխանիզմ |
Կհստակեցվեն «Կանաչ» ներդրումներ ապահովող համապատասխան նպատակային և նորարարական ֆինանսական մեխանիզմները |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թ. 4-րդ եռամսյակ |
Միջազգային ֆինանսավորում |
5. |
«Բնապահպանական և բնօգտագործման վճար-ների մասին» ՀՀ օրենքում փոփո-խություններ և լրացում կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատա-րելու մասին», «Թափոնների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ՀՀ կառա-վարություն ներկայացում |
1. Ապահովել աղտոտման (բնապահպանական) վճարների խթանող դերը, արդիականացնել հարկման բազան և ավելացնել այդ վճարների դրուքաչափերը, կատարելագործել բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) մեխանիզմները 2.Հստակեցնել «թափոններ», «արտադրական լցակույտեր», «տեխնածին հանքավայրեր» հասկացությունները, թափոնների դասակարգման (վտանգավոր և ոչ վտանգավոր), դրանց հաշվառման և բնապահ-պանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հետ կապված հարցերը |
Բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2014 թ. 3-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
«Արտադրատեսակների համար արտադրողի պատասխանատվության ընդլայնման համակարգերի վրա հիմնված վճարների համակարգի ներդրման հայեցակարգին հավա-նություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում |
Ներդնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգ |
Կհստակեցվեն վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները և իրավական հենքը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2016 թ. 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
«Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Բնական ռեսուսրների և շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում պատճառված վնասի գնահատման համակարգի կատարելագործում |
Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2004թ. ապրիլի 21-ի 2004/35/ԵՀ հրահանգով հաստատված «Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» ԵՄ դիրեկտիվին համապատասխան օրենսդրական դաշտի առկայություն |
ՀՀ բնապահպանու-թյան նախա-րարություն |
2018 թ. 2-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
«Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պայմանների չիրականացնելու հետևանքով առաջացած բնապահ-պանական խնդիրների լուծում արտաբյուջետային երաշխիքային գումարների հաշվին |
Ջրօգտագործման թույլտվության տրման գործընթացում ջրօգտագործողի կողմից ջրային պայմանների կատարման համար երաշխիքային գումարների հավաքագրման և օգտագործման համակարգի ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015թ. 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2016, N 6 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|