Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 47

 

11. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 14-ի նիստի N 47

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետները

Ֆինանսական ապահովումը (աղբյուրը)

1

2

3

4

5

6

7

1.

«Էկոհամակարգային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

«Էկոհամակարգային ծառայությունների» հետ կապված իրավահարաբերությունների կարգավորում

Հանրային և մասնավոր Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների գծով առևտրային սխեմաների ֆինանսական կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյություն

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2015 թ. 4-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

2.

«Բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Ներդնել բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման համակարգ

Բնական կապիտալի տնտեսական գնահատման, Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման համապատասխան մեթոդաբանության առկայություն

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2017թ. 4-րդ

եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

3.

«Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Ներդնել «կանաչ» տնտեսության զարգացումն ապահովող տնտեսական մեխանիզմների և ցուցանիշների պլանավորման համակարգ

Կհստակեցվեն «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրման ապահովմանը նպատակաուղղված խնդիրները, դրանց լուծման (այդ թվում`

«կանաչ» նորամուծությունների ներդրման խրախուսման համապատասխան տնտեսաիրավական) մեխանիզմները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2015 թ. 4-րդ եռամսյակ

Միջազգային ֆինանսավորում

4.

«Կանաչ ներդրումների սխեմա»-յի օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում

Ներդնել կլիմայի փոփոխության դեմ (ջերմոցային գազերի արտանետումների կրճատում և կլանիչների զարգացում), այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) գործողությունների իրականացման համար համապատասխան ֆինանսական մեխանիզմ

Կհստակեցվեն «Կանաչ» ներդրումներ ապահովող համապատասխան նպատակային և նորարարական ֆինանսական մեխանիզմները

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թ. 4-րդ եռամսյակ

Միջազգային ֆինանսավորում

5.

«Բնապահպանական և բնօգտագործման վճար-ների մասին» ՀՀ օրենքում փոփո-խություններ և լրացում կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատա-րելու մասին», «Թափոնների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ՀՀ կառա-վարություն ներկայացում

1. Ապահովել աղտոտման (բնապահպանական) վճարների խթանող դերը, արդիականացնել հարկման բազան և ավելացնել այդ վճարների դրուքաչափերը, կատարելագործել բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) մեխանիզմները

2.Հստակեցնել «թափոններ», «արտադրական լցակույտեր», «տեխնածին հանքավայրեր» հասկացությունները, թափոնների դասակարգման (վտանգավոր և ոչ վտանգավոր), դրանց հաշվառման և բնապահ-պանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հետ կապված հարցերը

Բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2014 թ. 3-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

6.

«Արտադրատեսակների համար արտադրողի պատասխանատվության ընդլայնման համակարգերի վրա հիմնված վճարների համակարգի ներդրման հայեցակարգին հավա-նություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում

Ներդնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման

համակարգ

Կհստակեցվեն վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման

համակարգի ներդրման համար անհրաժեշտ

բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները և իրավական հենքը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թ. 4-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.

«Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Բնական ռեսուսրների և շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում պատճառված վնասի գնահատման համակարգի կատարելագործում

Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2004թ. ապրիլի 21-ի 2004/35/ԵՀ հրահանգով հաստատված «Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» ԵՄ դիրեկտիվին համապատասխան օրենսդրական դաշտի առկայություն

ՀՀ բնապահպանու-թյան նախա-րարություն

2018 թ. 2-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

8.

«Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պայմանների չիրականացնելու հետևանքով առաջացած բնապահ-պանական խնդիրների լուծում արտաբյուջետային երաշխիքային գումարների հաշվին

Ջրօգտագործման

թույլտվության տրման գործընթացում ջրօգտագործողի կողմից ջրային պայմանների կատարման համար երաշխիքային գումարների հավաքագրման և օգտագործման համակարգի ներդրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015թ.

4-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում