Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2021-18.10.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 ապրիլի 2021 թ.

N 21-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթուղթը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 15-ի

N 21-Ն հրամանի

ՁԵՎԱԹՈՒՂԹ

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ

Ես` _____________________________________________________________________________________

(պացիենտի կամ պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի անունը, ազգանունը,)

________________________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում՝ նշվում է 01.01. և տարեթիվը)

_______________________________________________________________________________________

(հաշվառման և փաստացի բնակության վայրի հասցե)

Ինձ/ ___________________________________________________________________________________

(եթե բժշկական միջամտությունից հրաժարվողը հանդես է գալիս պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը, ապա նշվում է պացիենտի անունը, ազգանունը)

____________________________________________________________________________________-ում

(բժշկական հաստատության անվանումը)

բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելիս հրաժարվում եմ հետևյալ բժշկական միջամտություն(ներ)ից`

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------:

Բժիշկ`_____________________________________________________________________________ _ը,

(բժիշկի անունը, ազգանունը, պաշտոնը)

ինձ համար մատչելի ձևով բացատրվել են վերը նշված բժշկական միջամտություն(ներ)ից հրաժարվելու հնարավոր հետևանքները, այդ թվում` առողջական վիճակի/հիվանդության հնարավոր բարդությունները, որի վերաբերյալ տալիս եմ գրավոր իրազեկված համաձայնությունս և իմ վրա վերցնում հետագա հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը:

Տեղեկացված եմ նաև, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն` իրավունք ունեմ հրաժարվելու բժշկական միջամտությունից, որի համար էլ տրված է սույն համաձայնությունը:

Պացիենտ/օրինական ներկայացուցիչ/կոնտակտային անձ

____________________________________

(Անուն, Ազգանուն)

____________________________________

(ստորագրություն)

 Բժիշկ`

____________________________________

(Անուն, Ազգանուն)

____________________________________

(ստորագրություն)

«___»_____________________թ.
 
(ամսաթիվ)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: