ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2021 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 5-րդ կետում «3» թվերը փոխարինել «5» թվերով,
2) 7-րդ կետում «սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2» բառերը փոխարինել «հոկտեմբերի 14-ի N 40-Ն» բառերով,
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հաստատությունը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հաստատության կայքէջում և ներկայացնում է հրապարակման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական, առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:»,
4) 14-րդ կետում ««Կրթություն» շաբաթաթերթում» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում» բառերով,
5) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքը: Մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում: Թեստային առաջադրանքի հետ մասնակցին տրամադրվում է նշումների համար նախատեսված թերթիկ, որը հիմք չէ և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:»,
6) 46-րդ կետում «առաջադրանքը» բառը փոխարինել «առաջադրանքը և աշխատանքային թերթիկը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|