Basic information
Number
N 105-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.02.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.02.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.02.2009
Effective date
18.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2009 թվականի N 105-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԸ ՄԵԿ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԵԼՈՒ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա ենթակայության պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների և շահագրգիռ այլ պետական մարմինների տվյալների բազաները մեկ միջավայրում ինտեգրելու, միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու աշխատանքներն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ու Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրված ներկայացուցիչների տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

փետրվարի 17-ի N 105-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԸ ՄԵԿ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԵԼՈՒ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան