Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2021
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
15.01.2021
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 15 հունվարի 2021 թ.

ք. Երևան

N 18-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 Ա/Ձ ԱՐՓԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա/Ձ Արփինե Վարդանյան Վաչագանի կողմից 2021 թվականի հունվարի 13-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ

 

 1. Ա/Ձ Արփինե Վարդանյան Վաչագանի կողմից իրականացվող «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` հաշվառման համարը` N ՀՀ 22 առ 15.01.2020թ., գտնվելու վայրը` ՀՀ, Ք. Երևան, Անդրանիկի փ․, շենք 45, բն. 5, գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Լ. Լիսինյան 33, դադարեցնել՝ համաձայն Ա/Ձ Արփինե Վարդանյան Վաչագանի կողմից ներկայացված դիմումի:

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական: