Basic information
Number
N 58-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.02.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.02.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.02.2009
Effective date
03.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2009 թվականի N 58-Ա

 

Տ. ԴԱՎԹՅԱՆԻ, Վ. ԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Ա. Մարգարյանի` 2009 թվականի հունվարի 26-29-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 2

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation