ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 հունվարի 2021 թ. ք. Երևան |
թիվ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով՝
«29. Ուսումնառության մեկնարկից հետո սովորողների՝ կրթահամալիրից ազատման (ծառայողների վերապատրաստման դադարեցման) դեպքում ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է ուսումնառության մեկնարկից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում հրավիրել ընդունող հանձնաժողովի նիստ, և ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած կարող են համարվել նախկինում մրցույթով չանցած այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում: Այդ դեպքում կիրառվում են սույն կարգի 25-րդ, 27-րդ և 28-րդ կետերի դրույթները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|