ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2021 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1282-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017թ. նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1282-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 7-րդ կետում
ա. «գիտական աստիճան և/կամ կոչում» բառերից հետո լրացնել «կամ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված պատվավոր կոչում՝ արվեստի ոլորտի մասնագիտությունների դեպքում» բառերը,
բ. «երեք» բառը փոխարինել «երկու» բառով,
2) 9-րդ կետում «ոչ տվյալ հաստատության» բառերից հետո լրացնել «հաստիքային» բառը,
3) 14-րդ կետում «ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի)» բառերը փոխարինել «հաստատության» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2021 թվական: