Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
17. 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանության տալ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, կրճատվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալները, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:
Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:
4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:
5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը :
6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2014 թվականի ընթացքում:
8. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը.
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութա-տեխնիկական բազայի զարգացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.
7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,
3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
12. 2014 թվականին իրականացվող միջոցառումներն են`
N |
Ծրագրի և միջոցառման անվանումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Հիմնախնդիրները |
Ժամկետը |
Ֆինանսավորման չափը /հազար դրամ/ |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
«ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում». ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի անցկացում |
Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը |
Անհատի ներդաշնակ զարգացում |
3-րդ եռամսյակ |
6960,0 |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում». ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում |
Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում |
Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում |
2-րդ և 3-րդ եռամսյակ |
155840,8 |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում». Մանկապատանեկան սպորտի մասսայականացում |
Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում |
Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում |
2-րդ եռամսյակ |
8000,0 |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում». Եվրախորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին անդամակցելու անդամավճար |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում |
Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին |
1-ին եռամսյակ |
3767,9 |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ». Պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական կազմակերպություններին` «ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ, «Հայաստանի կույրերի կոմիտե» ՀԿ, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ |
Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ |
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը |
Տարվա ընթացքում |
9000,0 |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում». Մարզաձևերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին |
ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում |
Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը |
Տարվա ընթացքում |
929967,2 |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում». Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում |
Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը |
Դեկտեմբեր |
50000,0 |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում». ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում |
Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում մարզման գործընթացի և արդյունավետության բարձրացում, որն էլ կնպաստի մրցումների ժամանակ լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերելուն |
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերի մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն |
1-ին եռամսյակ |
47990,0 |
ՀՀ պետական բյուջե |
9. |
«Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացում». ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի 28 չեմպիոնների թոշակի հատկացման նպատակով պետական աջակցության ապահովում |
ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների և աշխարհի 28 չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում |
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը |
Տարվա ընթացքում |
37107,0 |
ՀՀ պետական բյուջե |
10. |
«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում». Օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին (այդ թվում` վարկանիշային) ՀՀ հավաքական թիմերի կազմում ընդգրկված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքական թիմերի մարզիչներին յուրաքանչյուր ամիս ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում |
Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը |
Տարվա ընթացքում |
150000,0 |
ՀՀ պետական բյուջե |
11. |
«Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ». ՀՀ հավաքական թիմերի անդամների գիտամեթոդական բժշկական և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում |
Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում |
Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար |
Տարվա ընթացքում |
83673,9 |
ՀՀ պետական բյուջե |
12. |
«Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում». Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցելու անդամավճարի մուծում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում |
Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում |
1-ին եռամսյակ |
3062,9 |
ՀՀ պետական բյուջե |
13. |
«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում». Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիտորինգի անցկացում: Ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական պատրաստականության աճ |
3-րդ և 4-րդ եռամսյակ |
7000,0 |
ՀՀ պետական բյուջե |
14. |
2014 թվականի Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում. 2014 թվականի Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում |
Ծրագրի նպատակը հաշմանդամների կողմից ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանները բարելավելը, առողջ ապրելակերպը խրախուսելը, նրանց հանգիստը կազմակերպելն ու հասարակական կյանքին նրանց մասնակցության աստիճանը բարձրացնելն է, ինչպես նաև հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերումը, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածումը, սոցիալական վիճակի բարելավումը, խուլերի շախմատի աշխարհի պաշտոնական առաջնությանը հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց (մարզիկների) մասնակցությանը աջակցելն է |
Հաշմանդամային սպորտի հետագա զարգացում և մասսայականացում, հաշմանդամերի ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստում |
1-ին եռամսյակ |
8091,2 |
ՀՀ պետական բյուջե |
15. |
2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցության ապահովում |
2014 թվականի մարտի 7-16-ը Սոչիում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց ` մարզիկների նախապատրաստական և մասնակցության ապահովում: Հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերում, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածում, սոցիալական վիճակի բարելավում, հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում |
Հաշմանդամ մարզիկների սոցիալական վիճակի բարելավում, Հասարակությանը ինտեգրում և լիարժեք անդամի զգացողության ապահովում |
1-ին եռամսյակ |
6869,0 |
ՀՀ պետական բյուջե |
16. |
Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում. Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում |
Հայաստանում մարաթոնյան վազքի զարգացման խթանում, մրցանակային տեղեր գրավելու միջոցով Հայաստանի մարզական հեղինակության բարձրացում: 15 երկրների 250-ից ավելի մարզիկների մասնակցություն, այլ պետությունների մարզիկների հետ բարեկամական կապերի ամրապնդում: Միջազգային մրցակցական փորձի ձեռքբերում, սպորտային վարպետության բարձրացում |
Հեռանկարային մարզիկների բացահայտում, ՀՀ հավաքական թիմի համալրում |
3-րդ եռամսյակ |
22317,9 |
ՀՀ պետական բյուջե |
17. |
2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը ձմեռային օլիմպիական խաղերին: Երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռքբերում: Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի հավաքական թիմերի համալրում |
Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը |
1-ին եռամսյակ |
24368,9 |
ՀՀ պետական բյուջե |
18. |
2014 թվականի Նան Ջինգի (Չինաստան) ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Նան Ջինգի (Չինաստան) ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը առաջին պատանեկան օլիմպիական խաղերին: Երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռքբերում: Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի հավաքական թիմերի համալրում: Հայաստանի հավաքական թիմի համալրում բարձրակարգ խոստումնալից մարզիկներով |
Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը |
2-րդ եռամսյակ |
54103,2 |
ՀՀ պետական բյուջե |