Գլխավոր տեղեկություն
Համար
N 2201-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

08 հուլիսի 2020 թ.

N 2201-Ա

     

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000003 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2003 թվականի հուլիսի 18-ին անհատ ձեռնարկատեր Արայիկ Հայրապետյանին հաշվառումից հանելու մասին 2020 թվականի մայիսի 6-ին ստացված գրությունը:

   

Հրամայում եմ`

   

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի օգոստոսի 30-ին անհատ ձեռնարկատեր Արայիկ Հայրապետյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000003 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը Արայիկ Հայրապետյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

6. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 18-ից ծագած հարաբերությունների վրա:

            

Ա. Թորոսյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: