Գլխավոր տեղեկություն
Համար
N 1138-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.12.2020
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

4 դեկտեմբերի 2020 թ.

N 1138-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02590728) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020թ. նոյեմբերի 10-ի թիվ/6-3/71135-2020 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի խախտում՝ «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մեկ միլիոն դրամը գերազանցող շահումը խաղացողներին վճարվել են 30.09.2020թ-ին և 01.10.2020թ-ին սակայն դրանց վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 12.10.2020թ-ին, իսկ 13.10.2020թ-ին, 14.10.2020թ-ին և 15.10.2020թ-ին վճարված շահումների վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 27.10.2020թ-ին։

«Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախկինում նման խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 25.06.2019թ–ի թիվ 419-Ա հրամանով «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3֊րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցը։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

  Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: