ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2021 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 220-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 7-ի N 678-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2010 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն հրամանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի N 2-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|