ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 նոյեմբերի 2020 թ. |
N 362-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 5-ին, նոյեմբերի 24-ին ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը, 2020 թվականի նոյեմբերի 27-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի 2-րդ փողոց 2 հանգստյան տուն վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 22092020-07-0032) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|