Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.11.2020
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.11.2020
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 նոյեմբերի 2020 թ.

N 347-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-020 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Վիճակախաղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 17-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՎԽ-020 լիցենզիա) և «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ներկայացված համատեղ դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2008 թվականի նոյեմբերի 21-ին «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ տրված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին, 2020 թվականի նոյեմբերի 18-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 345-Ա հրամանը՝ «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2008 թվականի նոյեմբերի 21-ին «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-020 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն Դիմումի։

 2. «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ մինչև 26.11.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 21.11.2020թ. դրությամբ «ՎԲԵԹ» վիճակախաղի (այսուհետ՝ Տոտոլիզատոր) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման մասին։

 3. Տոտալիզատորի շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման և ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության ներկայացման վերջնաժամկետ սահմանել մինչև 21.12.2020թ.։

 4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2020 թվական: