ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
18 սեպտեմբերի 2020 թ. |
N 1266-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 123/4 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 30 և 30 տեղերով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա․Արշակյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ.Թամրազյանին:
Նախարար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|