Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.10.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հոկտեմբերի 2020 թ.

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 2-ի,

3) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 3-ի,

4) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 4-ի,

5) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 5-ի,

6) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 6-ի,

7) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով hյուրանոցային տնտեսության օբյեկտներում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 7-ի,

8) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման /ներհիվանդանոցային վարակման/ կանխարգելման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 8-ի,

9) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 9-ի,

10) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 10-ի,

11) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 11-ի,

12) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 12-ի,

13) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 13-ի,

14) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 14-ի,

15) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 15-ի,

16) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 16-ի,

17) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 17-ի,

18) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 18-ի,

19) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրադարաններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 19-ի,

20) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թանգարաններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 20-ի,

21) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 21-ի,

22) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների գործունեության կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 22-ի,

23) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով մարզադպրոցների գործունեության կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 23-ի,

24) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 24-ի:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված հավելվածի 21-րդ կետում և 27-րդ կետի 3-րդ ենթակետում «70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը» բառերը փոխարինել «70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

  Ա. Թորոսյան

 

Հավելված N 1

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

3. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

4. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5. Պետական մարմնում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է պետական մարմնի ղեկավարը:

6. Պետական մարմնի ղեկավարը պետական մարմնի վարչական տարածքներում ապահովում է սույն հրամանի Հավելված N3-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

7. Պետական մարմնի ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու ով ապահովում է՝

1) Պետական մարմին անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով:

8. Պետական մարմնում անհրաժեշտ է ապահովել.

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

9. Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար այդ մասին իրազեկելով հանրությանը:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

10. Օրական առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ախտահանվում են տարածքի մակերեսները, այդ թվում դռների բռնակները, սեղանները, ընդհանուր օգտագործման պարագաները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

11. Պետական մարմիններում օրը երկու անգամ՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդմիջումից հետո, չափվում է բոլոր աշխատողների ջերմությունը՝ հեռահար, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են Ձև 2-ում։ 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

12. Ապահովում է պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

13. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

14. Քաղաքացիների ընդունելությունը հնարավորության դեպքում իրականացվում է՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

15. Պետական մարմիններում բացառվում են այցելուների կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովվում են մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

16. Պետական մարմինների 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող տարածքներում պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն:

17. Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

18. Պետական մարմիններում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

19. Վճարման տերմինալները ախտահանվում են օրական առնվազն 4 անգամ։

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքի անվանումը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

 Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

 Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

 Ինչպես է տարածվում COVID-19-ը:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

 Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 2

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են Հայաստանի Հանրապետության փակ արտադրական տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Կանոնները նախատեսված են փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է տնօրենը:

4. Կազմակերպությունում տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների կազմակերպման պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) Անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը

2) ձեռքերի և կազմակերպության օգտագործման գույքի մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

3) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

4) յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն,

5) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

6) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

9. Կազմակերպությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահակահամաճարակային կանոնների պահպանումը։

10. Ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման ժամանակ:

11.Կազմակերպություններում չեն իրականացվում ներգնա և արտագնա գործուղումներ։

12. Կազմակերպության ընդհանուր մուտքի մոտ, սանհանգույցներում, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), միջանցքներում, առանձին շենքերի մուտքերի, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

13. Կազմակերպության ընդհանուր մուտքի մոտ, սանհանգույցներում, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), միջանցքներում, առանձին շենքերի մուտքերի, վարչական մասում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

14. Կազմակերպությունում աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

15. Կազմակերպությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն։

16. Կազմակերպությունում կազմակերպվում է աշխատողների ջերմաչափումը, որի արդյունքները գրանցվում են «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափման արդյունքը։ Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո):

 

4. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Յուրաքանչյուր օր, մինչ աշխատանքի սկիզբը կազմակերպության օգտագործման գույքի մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:

18. Ապահովում է աշխատողների (աշխատատեղերի)՝ միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

19. Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։ Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները:

20. Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

21. Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ:

22. Կազմակերպությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

23. Կազմակերպությունն ապահովում է թափոնների հեռացման համար փակվող «Oգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով:

24. Կազմակերպությունը ապահովվում է աշխատողների արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

25. Անհրաժեշտության դեպքում ապահովվում է մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Աշխատողը չի հաճախում Կազմակերպություն, եթե առկա է աշխատողի դիմումը, երբ՝

1) եթե աշխատողին հրահանգվել է ինքնամեկուսանալ կամ մեկուսանալ,

2) աշխատողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք:

27. Այն աշխատողների համար, որոնց սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Կազմակերպություն հաճախելը կազմակերպվում է հեռավար եղանակով:

28. Կազմակերպության մուտքի մոտ կատարվում է աշխատողի ջերմաչափում, ձեռքերի ախտահանում և 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն։

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Տրանսպորտային միջոցը յուրաքանչյուր երթուղուց հետո ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

30.Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը: Չի թույլատրվում հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

31. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

32. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի մշակման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի։

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ/Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի
պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 3

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով:

5. Կազմակերպություններում չեն իրականացվում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներ, կենդանի ժողովներ և հավաքներ` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացման դեպքերի, իսկ անխուսափելիության դեպքում՝ դրանք իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

9. Կազմակերպությունների ընդհանուր մուտքի մոտ, սենյակներում, սանհանգույցներում և խոհանոցային հատվածում (առկայության դեպքում) տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

10. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

11. Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

12. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային «կամ զգայական (սենսոր)» հարմարանքով աղբարկղերով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

13. Աշխատավայրում աշխատող թղթատարը (ցրիչը) գրագրությունները հասցեատերերին հասցնելիս կրում է դիմակ։ Յուրաքանչյուր սենյակից դուրս գալուց և մինչ մյուս սենյակ մտնելը ձեռքերն ախտահանում է առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

14. Ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

15. Օրական առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, տարածքի մակերեսները ախտահանվում են՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ընդհանուր օգտագործման պարագաները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

16. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

1) շենքերի օդափոխությունը.

2) գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Կազմակերպության մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, կոլեկտիվի անդամների ջերմաչափում՝ 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են։ 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

18. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:

19. Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

20. Կազմակերպությունում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

21. Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ:

 

5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

22. Ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը կազմակերպության մուտքի մոտ՝ հեռահար ջերմաչափով:

23. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները մուտք չեն գործում կազմակերպության տարածք:

24. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

25. Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

26. Բանկային, վարկային կազմակերպություններում հաճախորդների սպասարկումն իրականացվում է սույն հրամանի Հավելված N5-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ոլորտում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոններ» 4-րդ գլխի «Հաճախորդների սպասարկման կանոններ»-ին համապատասխան:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

 Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

 Որոնք են COVID-19 ախտանշանները:

 COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

 Ինչպե՞ս է տարածվում COVID-19-ը

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

 Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

 

Հավելված N 4

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են շինարարական գործունեություն իրականացնող բոլոր (անկախ սեփականության ձևից) կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

 2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորությունով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար կամ անհատական ջերմաչափերով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ անձանց կուտակումները չի թույլատրվում:

10. Շինարարական հրապարակ կողմնակի անձանց մուտքն արգելվում է:

11. Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա՝ պահպանելով մասնակիցների միջև 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ կրելով պաշտպանիչ դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

12. Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար:

13. Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:

14. Շինարարական հրապարակի տարածքում տեղադրվում տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

15. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կառավարման կամ զգայական (սենսոր) ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

16. Առանձնացվում են առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները (օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանության միջոցներ կրող աշխատողների կողմից:

 

4. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Իրականացվում է բոլոր աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո) կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը։ 370 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

18. COVID-19-ի ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում շինարարական հրապարակ:

19. Սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

20. Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

21. Աշխատանքի ավարտից հետո աշխատողների խմբային կուտակումներ չի թույլատրվում:

 

5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողները չեն շփվում բնակիչների հետ:

23. Եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում են դիմակներով և պաշտպանիչ արտահագուստով:

24. Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը: Ախտահանումն իրականացվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 5

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ առևտրի օբյեկտ) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տնօրենների հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) առևտրի օբյեկտի անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը ` ինքնամեկուսացումը կազմակերպելու համար:

4. Առևտրի օբյեկտում անհրաժեշտ է ապահովել՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, անձեռոցիկով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

5. Տարածքն ապահովվում է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով: Աղբը հաճախակի հեռացվում է:

6. Առևտրի օբյեկտ մտնելիս և աշխատանքային օրվա կեսին կազմակերպվում է աշխատողների ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում համաձայն սույն հրամանի Ձև 2-ի:

7. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

8. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

9. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

10. Առևտրի օբյեկտներում անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

 

3. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

 

11. Առևտրի օբյեկտի մուտքի մոտ, վճարման տաղավարի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ:

12. Աշխատողների (աշխատատեղերի), վաճառատեղերի (վաճառասեղանների) միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Աշխատատեղերի, վաճառատեղերի (վաճառասեղանների) կահավորումը և դասավորությունը կատարվում է այնպես, որ բոլոր դեպքերում ապահովվի հաճախորդների միջև, հաճախորդների սպասարկում իրականացնող անձանց (աշխատողների) և հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը:

13. Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

14. Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները, պարենային խանութների սառնարանները և դրանց բռնակները, սայլակները, զամբյուղները, վճարման տաղավարները, հաճախորդների շփման այլ հավանական վայրերն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

15. Տարածքը պարտադիր օդափոխվում Է` ապահովելով բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացվում է օդորակիչների միջոցով։

16. Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր ախտահանում` 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ աշխատանքային օրվա ընթացքում կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

18. Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մշակում են առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

 

5. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

19. Առևտրի օբյեկտում մարդկանց կուտակումներ չեն լինում, իսկ կուտակումներ առաջանալու դեպքում՝ սահմանափակվում է մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը։

20. 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտում պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:

21. Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

22. Առևտրի կենտրոններում մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը/ համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի
պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը.

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները.

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ունենալ շատ մեղմ ախտանշաններ և հեշտությամբ ապաքինվել, սակայն կարող են լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում.

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը.

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրվելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

5) պարտադիր կրել դիմակ,

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանշան ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում՝ օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 6

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

 2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

3. Հանրային սննդի օբյեկտներում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով՝

1) իրականացնում է հանրային սննդի կազմակերպման վայրում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները,

2) իրականացնում է հսկողության սահմանման նպատակով ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպման նպատակով:

4. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

5. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կառավարման կամ զգայական (սենսոր) ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

7. Հանրային սննդի կազմակերպությունում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

8. Կազմակերպությունը ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ ապահովում է ձեռքերի առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, ինչպես նաև անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ աղբարկղներ:

9. Կազմակերպության աշխատողներն ապահովվում են դիմակով՝ ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից, ձեռքերի առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:

10. Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:

11.Աշխատանքային տարածքի ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները՝ կատարելով համապատասխան գրառումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

2) իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ,

3) յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ,

4) կտորից կարված ծածկերով աթոռներ չեն օգտագործվում, կազմակերպությունն ապահովվում է ախտահանման ենթակա թիկնակներ ունեցող աթոռներով,

5) յուրաքանչյուր սեղանի մոտ տեղադրվում է ձեռքերի համար նախատեսված 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոց՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը,

6) յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝

ա. բոլոր փակ տարածքների օդափոխություն, 8-10 րոպե տևողությամբ,

բ. դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում՝ լվացող միջոցով և ախտահանում՝ ախտահանիչ միջոցներով,

գ. սանհանգույցների մաքրում և ախտահանում,

7) ախտահանման համար կիրառվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտ,

8) ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում,

9) կազմակերպվում է սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

12. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումն իրականացվում է հետևյալ ձևով՝

1) նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով,

2) ապահովվում է միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակի համապատասխանությունը ողջ պահանջարկին: Ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք չի օգտագործվում,

3) սպասքի լվացումը կատարվում է մեքենայացված կամ ձեռքով: Կազմակերպությունում հնարավորինս օգտագործվում են ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներ՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ,

4) սպասքի ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար,

ա. սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

բ. լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

գ. լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

դ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

ե. ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,

զ. սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

է. սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա,

5) սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է,

6) մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, հերմետիկ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

13. Անձնակազմի համար կանոններն են՝

1) յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսն՝ ընդմիջումից հետո՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) աշխատողները մշտապես կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

 14. Հաճախորդների սպասարկման կանոններն են՝

1) սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում,

2) COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում,

3) հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայվում են այնպես, որ հարևան սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

4) հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդ միաժամանակ ներկա չեն լինում:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Աշխատողի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

  Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 7

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն կանոնները նախատեսված են հյուրանոցային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորությունով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբարկղերով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Կազմակերպության ընդհանուր մուտքի, ընդհանուր օգտագործման սանհանգույցների, խոհանոցային հատվածի մուտքի, միջանցքներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

10. Կազմակերպության սանհանգույցներում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

11. Ապահովվում է աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանում:

12. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

13. Կազմակերպությունում ապահովվում է բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ:

14. Ամեն օր՝ 2-4 ժամը մեկ ախտահանում են տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, վերելակներ և այլն), սանհանգույցները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

15. Հերթափոխային աշխատանքի դեպքում յուրաքանչյուր հերթափոխից առաջ կատարվում է բնական օդափոխություն և տարածքի ախտահանում՝ համաձայն սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերի:

16. Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովվում են համապատասխան անհատական հանդերձապահարաններ:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Կազմակերպությունում ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո)՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը։ 370 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

18. Հյուրանոցում բնակվող անձանց մոտ սուր շնչառական վարակների ախտանշաններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնություն և սպասարկու իրականացնող կազմակերպություն:

19. Կազմակերպության մուտքի մոտ՝ կատարվում է ջերմաչափում՝ աշխատակիցների և յուրաքանչյուր այցելուի, սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն՝ 370 և ավելի, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների և այցելուներին մուտքն արգելվում է:

20. Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողները, ինչպես նաև տարբեր աշխատանքներ իրականացնող աշխատողները չեն շփվում:

21. Աշխատողներն ապահովվում են դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների:

22. Աշխատողները յուրաքանչյուր այցելուից հետո, լվանում են ձեռքերն օճառով և հոսող ջրով, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրում են առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

23. Աշխատողները և այցելուները պարտադիր կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

24. Ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպումը՝ ընդմիջման ընթացքում բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:

 

4. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն հրամանի հավելված 6-ի պահանջները:

 

5. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

 

26. Հյուրանոցային համարները այցելուներից հետո ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

27. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում խանութների գործունեության ընթացքում՝

1) նախքան խանութների բացումն իրականացվում են ընդհանուր մաքրման աշխատանքներ` ախտահանիչ միջոցների կիրառմամբ,

2) խանութի մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներ,

3) աշխատողների կողմից հաճախորդների սպասարկումն իրականացվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ,

4) ընդունելությունը կազմակերպվում է մեկական այցելուի պայմանով` աշխատողի և հաճախորդի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելով, այդ թվում՝ համապատասխան նշագծում ապահովելու միջոցով,

5) չնախատեսված հերթի առաջացման դեպքում` խանութից դուրս մարդկանց միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության,

6) Կազմակերպության ներսում աշխատողի սննդի ընդունման դեպքում՝ հատկացվում է առանձնացված սենյակ` ձեռքերի հոսող ջրով և օճառով լվացման համար լվացարանով և ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

7) աշխատողները և այցելուները պարտադիր կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

8) տարածքներն օդափոխվում են առնվազն 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո,

9) աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 8

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ /ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՄԱՆ/ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են բժշկական բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են՝

1) բժշկական կազմակերպությունների տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի,

2) գործող վարակի հսկողության ծրագիրը լրամշակվում է ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով,

3) բուժանձնակազմն ապահովվում է պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է համաձայն Աղյուսակ 1-ի,

4) բժշկական կազմակերպությունը ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով, ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական զննություն, բժշկական միջամտություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով,

5) բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի,

6) ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

4. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

5. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

Աղյուսակ 1. Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

 

6. Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

1) ապահովվում է պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի, ձեռնոցների նպատակային կիրառման վերաբերյալ,

2) բժշկական կազմակերպություններում՝ ձեռնոցները կիրառվում են, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2718-Ա հրամանի, հետևյալ դեպքերում՝

ա. ինվազիվ միջամտություններ իրականացնելիս, որը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր միջամտությունից հետո,

բ. յուրաքանչյուր դեպքում, երբ միջամտություն իրականացնելիս ձեռնոցը վնասվում է,

գ. բժշկական թափոնների հետ աշխատելիս,

դ. բժշկական կազմակերպություններում կենսահեղուկների` արյուն, մեզ, կղանք, թուք, քրտինք հետ շփման ժամանակ,

ե. ախտահանիչ աշխատանքներ իրականացնելիս,

զ. կորոնավիրուսային վարակով հաստատված և կասկածելի պացիենտների հետ բժշկական զննում, միջամտություն իրականացնելիս,

3) ձեռնոցը կրելու կանոններն են՝

ա. ձեռնոց կրելուց առաջ ձեռքերը ախտահանում են ախտահանիչ/հականեխիչ միջոցով,

բ. ձեռնոցները տուփից վերցնում են հնարավորինս բացառելով հպումը այլ ձեռնոցների հետ,

գ. ձեռնոցները հանում են պահպանելով ձեռնոցների հանելու տեխնիկան,

դ. ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը ախտահանում են ախտահանիչ/հականեխիչ միջոցով,

ե. ձեռնոցները հանելուց հետո դրանք նետում են «Բժշկական վարակիչ թափոններ» մակնշմամբ հերմետիկ փակ կափարիչով տարայի մեջ,

4) բժշկական կազմակերպություն դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից մշտապես կիրառվում են կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Քլորի հիմքով ախտահանիչ միջոցով շրջակա միջավայրի, մակերեսների ախտահանումից առաջ շրջակա միջավայրը և մակերեսները լվացվում են լվացող հեղուկով, որից հետո ախտահանվում, իսկ ախտահանումից հետո լվացվում ջրով:

5) բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է բժշկական դիմակ,

6) ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1,5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում՝ հաճախորդները պահպանում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

7) բժշկական կազմակերպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար ԱՊՄ-ներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված ԱՊՄ-ի հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում,

8) իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով,

9) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 5-ի թիվ 336-Ա հրամանի իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենքում,

10) բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի (դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ՝ ջրակայուն գոգնոց),

11) բուժանձնակազմն ապահովվում է ԱՊՄ-ով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի,

12) պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով,

13) բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ,

14) կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բաժանմունք այցելուների մուտքը արգելվում է իսկ այլ բաժանմունքներ մուտքը սահմանափակվում է, բացառությամբ խնամակալների, որոնք ապահովում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով,

15) յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում՝ լվացող միջոցներով և ախտահանում 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

16) առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ հեռախոսազանգերի կամ տնային այցերի միջոցով՝ գնահատելով անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՊՄ-ի օգտագործումը,

7. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) իրականացվում է բուժանձնակազմի ջերմաչափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

2) կորոնավիրուսային հիվանդությամբ բուժաշխատողի մեկուսացումը իրականացվում է համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի,

3) պահպանվում է ձեռքերի հիգիենան` եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն, իրականացվում է հաճախակի մշակում առնվազն 70 % ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի (դռան բռնակ, սեղան, հեռախոս, համակարգիչ և այլն), պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն իրականացվում է մանրակրկիտ լվացում օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժաշխատողը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ,

4) բուժաշխատողներն իրազեկվում են աշխատանքի ընթացքում աչքերին, քթին և բերանին դիպչելուց խուսափելու մասին,

5) ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում,

6) ապահովվում է բժշկական դիմակի կրումը սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան,

7) սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

8) բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինս մեկուսացվում է բժշկական կազմակերպության ընդունարանին կից ձևավորված մեկուսարանում և մինչև 24 ժամվա ընթացքում կազմակերպվում է լաբորատոր հետազոտություն,

9) COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից` համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի,

10) պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողներն օգտագործում են ԱՊՄ՝ համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի,

11) աերոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, տրախեոստոմիա, սիրտ-թոքային վերակենդանացում, ինվազիվ կամ թոքերի օդափոխանակություն ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) օգտագործվում են շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ:

 

Աղյուսակ 2. COVID-19 հիվանդության ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) կիրառման ցուցումներ

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

 1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

2. Արտահագուստ

3. Ձեռնոց

4. Աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ)

COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց
5. Գոգնոց՝ եթե խալաթը անջրաթափանց չէ

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Փակ աշխատանքային կոշիկ

Այցելու

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3․ Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցք):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

Բժշկական դիմակ

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշանով պացիենտին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուս
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանի պացիենտին

1 Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

Բժշկական դիմակ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշանով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում պացիենտին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ պացիենտներից առնվազն 1,5 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

Բժշկական դիմակ

Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Խնամակալ

 Պացիենտի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Ձեռնոց
3. Գոգնոց (եթե կա ցայտման ռիսկ)

 

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանն ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ
4. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճամփորդության պատմության ճշտում)

1. Բժշկական դիմակ
2. Ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Անձնակազմ, բուժաշխատող

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Շտապօգնության մեքենա կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
5. Ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

 

8. Շտապ բժշկական օգնության մեքենայով կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո իրականացվում է շտապ օգնության մեքենայի ախտահանում:

9. Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝

1) պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները,

2) բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի,

3) իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի,

4) կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում,

5) ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյա օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով,

6) սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա,

7) բոլոր պացիենտները ջերմաչափվում են, ջերմության առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի եթե ջերմության բարձրացումը հանդիսանում է ստոմատոլոգիական միջամտության բուժման ցուցում կամ բարդացում, վերջիններիս ուղղորդվում են այլ բժշկական կազմակերպություն: Պացիենտի մոտ ջերմաստիճանը 37 և բարձրի դեպքում արդյունքները գրանցվում են գրանցամատյանում՝ համաձայն Ձև 3-ի:

8) սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի,

9) միջամտությունները իրականացվում են օդափոխվող սենյակում,

10) պացիենտի այցից առաջ և հետո իրականացվում է տարածքի մաքրումը՝ լվացող միջոցներով և ախտահանումը 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով,

11) պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերը մշակվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերը լվացվում են հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանվում,

12) նախքան բժշկական միջամտություն կատարելը պացիենտին առաջարկվում է բերանի խոռոչի ողողում 1 % ջրածնի պերօքսիդի կամ 0,2 % պովիդոն յոդի լուծույթով: Բերանի խոռոչի ախտահանումից հետո իրականցվում է վիզուալ/պալպատոր հետազոտում առանց ներբերանային ռենտգենոգրաֆիայի,

 13) պացիենտի հետ աշխատելիս բուժաշխատողները հագնում են բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (եթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ,

14) թույլատրվում է արտածծող օդափոխիչների կամ օդի մաքրման բարձր արդյունավետության ֆիլտրների (զտիչների) կիրառումը,

15) Բուժաշխատողների ձեռքերի ախտահանումը իրականացվում է առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը

16) յուրաքանչյուր պացիենտից հետո մակերեսների ախտահանումը իրականացվում է՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով,

17) այն մակերեսների, որոնց հաճախ հպվում են մարդիկ, օրինակ՝ դռների բռնակների, աթոռների, հեռախոսների, սեղանների, օրգանական աղտոտվածության վերացման կամ նվազեցման համար վերջիններս ախտահանման փուլից առաջ պարբերաբար մաքրվում են խոզանակով կամ ախտահանիչ միջոցով թրջված լաթով,

18) յուրաքանչյուր պացիենտից հետո շնչադիմակը, վիրաբուժական դիմակը, խալաթը և ձեռնոցները փոխում են: Աչքերի պաշտպանության համար կիրառվող բազմակի օգտագործման արտադրատեսակներն ու դեմքի պաշտպանության վահանակները կրկնակի օգտագործումից առաջ ենթակա են ախտահանման՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել բաժանմունքի անունը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Աշխատողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի
պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3.

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում պացիենտների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Հ

Պացիենտի
Ա.Ա.Հ.

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

4.

5․

6․

 

7․

Հավելված N 9

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության մարմնամարզական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մարմնամարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ մարմնամարզական օբյեկտ) համար:

 

 2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Մարմնամարզական օբյեկտի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։ Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

4. Մարմնամարզական օբյեկտի տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

3) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակի ճշտումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Մարմնամարզական օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), լողավազանի, առանձին սրահների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչ ունեցող աղբարկղեր:

6. Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատողների և այցելուների ջերմաչափում:

7. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները և մարզիկները մուտք չեն գործում մարզասրահ:

8. Մարմնամարզական օբյեկտում աշխատողների և այցելուների համար դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության՝ բացառությամբ մարզումների ընթացքում, այդ թվում՝ լողավազանում լողալիս:

9. Կողմնակի անձինք մուտք չեն գործում մարմնամարզական օբյեկտ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով: Վերջիններիս կողմից սարքավորումների հետ շփման դեպքում մինչ մարմնամարզական օբյեկտի աշխատողների կամ այցելուների կողմից օգտագործումը, ինչպես նաև օգտագործումից հետո, դրանք ախտահանվում են:

10. Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

11. Մարմնամարզական օբյեկտում լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա:

12. Սննդի կազմակերպման ընթացքում ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության և սույն հրամանի Հավելված 6-ով սահմանված սանիտարական կանոնների պահպանումը:

13. Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

1) մարմնամարզական օբյեկտում իրականացվում է մաքրություն և ախտահանում,

2) ապահովվում է ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ՝ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, դիմակների առկայությունը,

3) օրական առնվազն երկու անգամ, իրականացվում է տարածքի, մարմնամարզական օբյեկտի մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

4) ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է մարմնամարզական օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի,

5) մարզասրահներն օդափոխվում են օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Մարզասրահներում մարզումների ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 5 C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզասրահներում մարզումներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է մարզումների ընդմիջման ժամանակ՝ մարզվողների բացակայությամբ: Օդի հարաբերական խոնավությունը ապահովվում է առնվազն 70% սահմաններում,

6) յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով,

7) յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Անձնական իրերը հանդերձապահարաններում պահվում են մեկանգամյա օգտագործման պարկերի մեջ,

8) այցելուների ջրի շշերի և սրբիչների համար ապահովվում է անհատականության սկզբունքը,

9) մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը, վերանայվում են այն մարզումների տեսակները, որոնց ընթացքում մասնակիցները շրջանաձև տեղափոխվում և կիսում են նույն սպորտային մարզագորգը:

14. Աշխատողների համար կանոններն են՝

1) ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանում Ձև 2,

2) աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող և ջերմաչափման արդյունքում ջերմող աշխատողները մուտք չեն գործում մարմնամարզական օբյեկտ: Վերջիններիս խորհուրդ է տրվում դիմել առողջության առաջնային պահպանման կենտրոն:

15. Հաճախորդների համար կանոններն են՝

1) մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի, ինչպես նաև լողավազանի յուրաքանչյուր 8 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձի առկայություն,

2) հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,

3) այն դեպքերում, երբ մարզումներից առաջ և հետո լոգանքի անհրաժեշտությունը բացակայում է, այցելուները մարզասրահ են հաճախում մարզահագուստը հագած,

4) մարզումների ընթացքում մարզասրահներում այցելուների կուտակումներ չեն լինում: Ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, հնարավորության դեպքում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,

5) առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

 ժամ

 

1.

2.

3.

4.

5.

6.

7

8

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 10

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր վարսավիրանոցների և գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորությունով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական և անձը հաստատող փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Կազմակերպության տնօրենը աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, ինչպես նաև անձեռոցիկներով:

10. Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ, խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում, կիրառելով 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտ, իսկ սննդի պատրաստման դեպքում՝ պահպանել սույն հրամանի հավելված 6-ի պահանջները:

11. Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

12. Կազմակերպությունում ապահովվում է աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի ախտահանման համար տարաներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով:

13. Սրահում ապահովում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

14. Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացնում են օգտագործված գործիքների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

 

4. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո)՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 370 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

16. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:

17. Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

18. Աշխատողները յուրաքանչյուր հաճախորդից հետո լվանում են ձեռքերն օճառով և հոսող ջրով, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրում են առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

 

5. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

19. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

20. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն (37 և ավելի), հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների և աշխատակիցների մուտքը տարածք արգելվում է:

21. Արգելվում է սրահում մարդկանց կուտակումները և հերթերը, վերջիններիս առաջացման դեպքում պահպանվում է մարդկանց միջև 1.5 մետր հեռավորություն:

22. Աշխատողները և այցելուները պարտադիր կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

23. Աշխատողների կողմից, օգտագործված դիմակները հավաքվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ, որից հետո ձեռքերը լվանում են օճառով և ջրով կամ մշակում առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի
պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 11

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

 2. Սույն Կանոնները նախատեսված են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորությունով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Փակ և բացօթյա տարածքներում միջոցառումները, ժողովները և հավաքներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

10. Կողմնակի անձանց մուտքը Կազմակերպության տարածք արգելվում է: Անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո:

11. Կազմակերպության տարածքում, ինչպես նաև մուտքի/ելքի մոտ մարդկանց կուտակումներ արգելվում է:

12. Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո կազմակերպվում է վարչական և արտադրական սենքերի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

13. Հանքի և վարչական շինությունների տարածքում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

14. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով:

15. Հագուստի՝ ոչ աշխատանքային և աշխատանքային պահպանման համար ապահովվում են հանդերձապահարաններ: Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ:

16. Հերթափոխային աշխատանքի դեպքում աշխատավայրում տարբեր հերթափոխերի աշխատողները չեն շփվում: Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ համաձայն սույն հավելվածի 12-րդ կետի:

17. Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը:

18. Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, արտադրամաս, արհեստանոց, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ:

19. Կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում են տարբեր գոտիների աշխատողների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատողներ:

20. Աշխատողները և այցելուները պարտադիր կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

 

 3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

21. Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո)՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը։ 370 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

22. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:

23. Ընկերության փակ և բաց տարածքներում ապահովվում է աշխատատեղերի (աշխատողների) միջև 1.5 մետր սոցիալական հեռավորություն, իսկ անհնարինության դեպքում աշխատողները պարտադիր կրում են դիմակներ, որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ:

24. Հանքի տարածքի աշխատանքային գոտիներում սնունդն ընդունելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

25. Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ, որոնք ապահովվում են հոսող ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է 1,5 մետր սոցիալական հեռավորությունը:

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Օր ամիս ամսաթիվ

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում է:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 12

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախադպրոցական կրթության ոլորտի բոլոր կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և երեխաների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու համար:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի այն աշխատողները, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել «հեռավար», իրենց գրավոր համաձայնության դեպքում, կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

9. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)։

10. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

11. Անհրաժեշտ է խուսափել հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումներից: Հաստատություն հաճախող երեխաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխ սահմանելով (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների Հաստատություն գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

12. Երեխային ուղեկցող անձը մուտք չի գործում հաստատություն:

13. Հատատություն մտնելիս և աշխատանքային օրվա կեսին կազմակերպվում է երեխաների և աշխատողների ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Երեխաների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» (Ձև 2) և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 3):

14. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները և երեխաները մուտք չեն գործում Հաստատություն:

15. Հաստատության մուտքի մոտ, խմբասենյակներում, սանհանգույցներում (բացառությամբ երեխաների համար նախատեսված սանհանգույցներից), միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

16. Հաստատության մուտքի մոտ, խմբասենյակներում, երաժշտության և ֆիզկուլտուրայի դահլիճներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

17. Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով առավելագույնը 18 երեխայի թվով և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

18. Առաջնահերթություն տրվում է այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Այն երեխաները, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին Հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել՝ նախապես ցուցակագրվում են:

19. Ձեռնպահ են մնում Հաստատություն լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց:

20. Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի են հասցվում երեխաների միջև սերտ շփումները։

21. Երեխաների համար իրականացվում են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

22. Հաստատությունում երեխաների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

23. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող երեխաները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։

24. Հաստատությունում, վերջին 14 օրվա ընթացքում աշխատողների, երեխաների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտից հետո իրականացվում է ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում՝ ներառյալ բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Երաժշտության և ֆիզկուլտուրայի դահլիճներն ախտահանվում են յուրաքանչյուր պարապմունքից հետո:

26. Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

27. Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

28. Հաստատությունում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, երաժշտության և ֆիզկուլտուրայի դահլիճներ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) բնական օդափոխություն 2 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ:

29. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

30. Մուտքի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

31. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

32. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

 

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

33. Երեխաների սննդի կազմակերպումն իրականացվում է Հաստատության կողմից:

34. Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։

35. Միաժամանակ օգտագործվող բազմակի օգտագործման սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

36. Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացնելիս կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

37. Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ:

38. Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով՝

1) սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

2) լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

3) լվացում ավազանի երկրորդ բաժնում 40°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

4) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի կամ մեծ տարայի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն խողովակի օգնությամբ,

5) ամբողջ սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով,

6) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

7) սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

39. Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, և տեղափոխում աղբավայր:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը/ համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Երեխաների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Օր ամիս ամսաթիվ

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Օր ամիս ամսաթիվ

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

   

1.

2.

3.

4.

5․

6․

7․

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը.

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները.

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ունենալ շատ մեղմ ախտանշաններ և հեշտությամբ ապաքինվել, սակայն կարող են լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում.

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը.

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրվելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

5) պարտադիր կրել դիմակ,

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանշան ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում՝ օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 13

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետությունում ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի կողմից հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների կազմակերպման պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը` ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝

1) անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,

2) ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

3) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

4) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

5) հեռահար ջերմաչափով:

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Տրանսպորտային միջոցների շահագործումն իրականացվում է.

1) տրանսպորտային միջոցում արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը: Չի թույլատրվում հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

2) բոլոր տրանսպորտային միջոցներում մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ՝ որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

3) կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ դրամի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով,

4) շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի վայրում պարտադիր փակցվում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկը:

10. Վարորդներին ներկայացվող պահանջներն են.

1) Վարորդների ջերմաչափումն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ (աշխատանքի ներկայանալիս և ընդմիջումից հետո): Վարվում է ջերմաչափման արդյունքների գրանցման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է վարորդի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն,

2) վարորդների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

3) վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ միմյանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորությամբ։

11. Ուղևորներին ներկայացվող պահանջներն են.

1) ուղևորների մուտքը տրանսպորտային միջոց թույլատրվում է միայն դիմակով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

2) տրանսպորտային միջոց բարձրանալիս ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

3) երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաներով կամ մեկանգամյա օգտագործման սպասքով: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում ախտահանելու և հեռացնելու համար՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի:

12. Ավտոկայարանային տարածքներում կանխարգելիչ և սանիտարահամաճարակային միջոցառումների կազմակերպումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում արգելվում են մարդկանց կուտակումները,

2) սպասասրահները, սանհանգույցները, հանրային սննդի կազմակերպությունները, նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը պարտադիր՝ նվազագույնն ախտահանվում են օրը 2 անգամ՝ այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) ավտոկայարանային տարածքներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող ջուր, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներ (դրանց անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով:

13. Տրանսպորտային միջոցների ախտահանմանը ներկայացվող պահանջներն են.

1) տրանսպորտային միջոցները ենթարկվում են ախտահանման նվազագույնը օրը 2 անգամ. մեկը՝ աշխատանքը սկսելուց առաջ, մյուսը՝ ընդմիջումից հետո: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով,

2) յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է տրանսպորտային միջոցների սրահի օդափոխություն 2-3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

 

3. ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

14. Ընդհանուր կանոններն են.

1) մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների գործունեություն իրականացնող կազմակերպությունները (լիցենզավորված իրավաբանական անձինք) հրամանով նշանակում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների կազմակերպման պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների կազմակերպման պատասխանատուն հանդիսանում է վերջինս, ով ապահովում է՝

ա. Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

բ. ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

գ. սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

դ. աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը ինքնամեկուսացման նպատակով:

15. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի վարչական մասի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով՝ իրենց գրավոր համաձայնության դեպքում։

16. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

17. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

18. Տրանսպորտային միջոցների շահագործումն իրականացվում է.

1) տրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

2) շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի վայրում փակցվում է սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկը:

3) արգելվում է ուղևորատար տրանսպորտային միջոցում վարորդի կողքին ուղևորի նստեցումը,

19. Հավաքակայանների տարածքների կազմակերպումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում արգելվում են մարդկանց կուտակումները,

2) հավաքակայաններում առկա փակ տարածքները, սանհանգույցը, սննդի համար առանձնացված տարածքները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման այլ գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ՝ աշխատանքային օրվա սկզբում և օրվա ընթացքում 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով:

20. Վարորդներին ներկայացվող պահանջներն են.

1) իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով՝ օրական առնվազն 2 անգամ (մեկը՝ աշխատանքի ներկայանալիս, մյուսը՝ ընդմիջումից հետո): Վարվում է ջերմաչափման արդյունքների գրանցման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է վարորդի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն,

2) վարորդների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

3) վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներով՝ միմյանց միջև 1,5 մետր սոցիալական հեռավորությամբ։

21. Ուղևորներին ներկայացվող պահանջներն են.

1) ուղևորների մուտքը տրանսպորտային միջոց թույլատրվում է միայն դիմակով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) երկարատև երթուղիների ժամանակ օգտագործվում է միայն անհատական տարաներով ջուր և մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու նպատակով:

22. Ավտոտրանսպորտային միջոցների ախտահանումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) ավտոտրանսպորտային միջոցները պարբերաբար ենթարկվում են ախտահանման 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով,

2) երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ յուրաքանչյուր երթուղիների ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն,

3) մաքրման և ախտահանման ավարտից հետո մաքրման պարագաները և բազմանվագ օգտագործման անհատական պաշտպանության միջոցները հավաքվում են համապատասխան մակնշված տարաների կամ պարկերի մեջ՝ դրանց ախտահանումն իրականացնելու համար, իսկ մեկանգամյա անհատական պաշտպանության միջոցները՝ համապատասխան մակնշված թափոնի տարաների մեջ:

 

4. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

23. Ընդհանուր կանոններն են՝

1) Կազմակերպության ղեկավարի կողմից հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների կազմակերպման պատասխանատու, ով ապահովում է՝

ա. Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

 բ. ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

գ. սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

դ. աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը ՝ ինքնամեկուսացման նպատակով,

24. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի վարչական մասի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով՝ իրենց գրավոր համաձայնության դեպքում ։

25. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական և անձը հաստատող փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

26. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

27. Տրանսպորտային միջոցների շահագործումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) տրանսպորտային միջոցների մուտքի մոտ, սպասասրահներում և բոլոր վագոններում պարտադիր ապահովվում են բավարար թվով ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

2) սպասասրահներում արգելվում են մարդկանց կուտակումները,

3) վագոններում ապահովվում է հնարավորինս ուղևորների խաչաձև նստեցում,

4) նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, ովքեր կազմակերպում են ուղևորների նստեցումը,

5) մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել վագոնի համար նախատեսված նստատեղերի քանակը:

28. Տրանսպորտային միջոցների ախտահանումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) տրանսպորտային միջոցները ենթարկվում են ախտահանման նվազագույնը օրը 2 անգամ. մեկը՝ աշխատանքային օրվա սկզբում, մյուսը՝ ընդմիջումից հետո: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն,

2) օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված սարքավորումների, գույքի ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) մաքրման և ախտահանման ավարտից հետո մաքրման պարագաները և օգտագործման անհատական պաշտպանության միջոցները հավաքվում են համապատասխան մակնշված թափոնի տարաների մեջ:

29. Աշխատողներին ներկայացվող պահանջներն են.

1) իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռահար ջերմաչափով՝ օրական առնվազն 2 անգամ (աշխատանքի ներկայանալիս և ընդմիջումից հետո): Վարվում է ջերմաչափման արդյունքների գրանցման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 370-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողները աշխատավայր մուտք չեն գործում և այդ մասին անհապաղ տեղեկացվում է աշխատողի հաշվառված առողջության առաջնային պահպանման կենտրոն,

2) աշխատողների և վարորդների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

3) աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

30. Ուղևորներին ներկայացվող պահանջներն են.

1) ուղևորները մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք թույլատրվում է միայն դիմակով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար ջերմաչափով: Արգելվում է 370-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող անձանց մուտքը երկաթուղային տրանսպորտ:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

ՀՀ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Հ

Անձնակազմի
Ա.Ա.Հ.

Անձնակազմի բաժին/սենյակ

Ջերմաչափում

Ջերմաչափման արդյունք

Իրականացված միջոցառում

ժամ

ժամ

ժամ

Ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 14

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության այլ տեսակների ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են տնտեսական գործունեության այլ (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում սանիտարական կանոններով չկարգավորվող) տեսակների ոլորտի կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների կազմակերպման պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը ինքնամեկուսացման նպատակով:

4. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,

2) ձեռքերի և կազմակերպության օգտագործման գույքի մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

3) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

4) յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն,

5) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

6) հեռահար ջերմաչափով։

5. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

6. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն

Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

7. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Կազմակերպությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ:

9. Կազմակերպությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահակահամաճարակային կանոնների պահպանումը։

10. Ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը ընդմիջման և սննդի կազմակերպման ժամանակ:

11.Կազմակերպություններում չեն իրականացվում ներգնա և արտագնա գործուղումներ:

12. Կազմակերպության ընդհանուր մուտքի մոտ, սանհանգույցներում, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), միջանցքներում, առանձին շենքերի մուտքերի, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ,

կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

13. Կազմակերպության ընդհանուր մուտքի մոտ, սանհանգույցներում, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), միջանցքներում, առանձին շենքերի մուտքերի, վարչական մասում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

14. Կազմակերպությունում աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

15. Կազմակերպությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն։

16. Կազմակերպությունում կազմակերպվում է աշխատողների ջերմաչափումը, որի արդյունքները գրանցվում են «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 2): Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը։ Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, մեկը աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ընդմիջումից հետո:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Յուրաքանչյուր օր, մինչ աշխատանքի սկիզբը կազմակերպության օգտագործման գույքի մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի

հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

18. Ապահովվում է աշխատողների (աշխատատեղերի)` միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև ընկած ժամանակահատվածում, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։ Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները:

19. Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

20.Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում՝ լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ:

21. Կազմակերպությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

22. Կազմակերպությունն ապահովում է թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով:

23. Կազմակերպությունը ապահովվում է տնտեսական գործունեության որոշ տեսակների, օրինակ՝ լվացքատան, քիմիական մաքրման կետի, գործունեությանն առնչվող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

24. Կազմակերպությունը ապահովվում է աշխատողների արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

25. Անհրաժեշտության դեպքում ապահովվում է մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26.Աշխատողին արգելվում է հաճախել Կազմակերպություն, եթե առկա է աշխատողի դիմումը, երբ՝

1) եթե աշխատողին հրահանգվել է ինքնամեկուսանալ կամ մեկուսանալ,

2) աշխատողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք:

27. Այն աշխատողների համար, որոնց 28-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Կազմակերպություն հաճախելը կազմակերպվում է հեռավար եղանակով:

28.Կազմակերպության մուտքի մոտ կատարվում է աշխատողի ջերմաչափում, ձեռքերի ախտահանում և 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Տրանսպորտային միջոցը յուրաքանչյուր երթուղուց հետո ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը: Չի թույլատրվում հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

30. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

31. Տրանսպորտային միջոցը մուտքի մոտ ապահովվում է ձեռքերի մշակման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է (նշել տվյալ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահան- ման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքա-յին լուծույթի պահաժամը

Ախտահա-նողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Օր ամիս ամսաթիվ

Հ/Հ

Աշխատողի Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման արդյունք

Իրականացված միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 15

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնների և հոգեկան առողջության կենտրոնների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում, այդ թվում՝ երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնների և հոգեկան առողջության կենտրոններում (այսուհետ` Կազմակերպություն) վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են՝

1) Կազմակերպությունների տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի,

2) գործող վարակի հսկողության ծրագիրը լրամշակվում է ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով,

3) անձնակազմն ապահովվում է պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ),

4) բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի,

5) ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

4. Կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով:

5. Կազմակերպության Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

6. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

7. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

8. Կազմակերպության աշխատողները և խնամյալներն ապահովվում են պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով:

9. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով,

5) մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների բավարար քանակությամբ:

10. Կազմակերպության աշխատողների կողմից խնամյալի խնամքի, կամ բժշկական միջամտության ժամանակ կիրառվում է անհատական պաշտպանության միջոց՝ (այսուհետ՝ ԱՊՄ) դիմակ, ակնոց, ջրակայուն երկար արտահագուստ՝ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

11. Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումային մաքրումը և մանրէազերծումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:

12. Ապահովվում է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

13. Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն իրականացվում է 70% էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

14. Կազմակերպության աշխատողները պահպանում են ձեռքերի հիգիենան, խնամյալների հետ շփումից առաջ և հետո, սանհանգույցից օգտվելուց հետո, ճաշ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ:

15. Խնամյալները և այցելուները հաճախ լվանում են ձեռքերը, այլ մարդկանց հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, սանհանգույցից օգտվելուց հետո, ուտելուց առաջ, հազալիս կամ փռշտալիս:

16. Կազմակերպությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19-ի) տարածումը կանխարգելելու կամ նվազեցնելու համար ապահովվում է`

1) 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

2) այցելուների մուտքի սահմանափակումը կազմակերպություն՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, երբ մուտքն արտոնվում է բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի կողմից՝ վարակի հսկողության կանոնների պահպանման պայմաններում,

3) խմբային գործունեության ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորություն (եթե հնարավոր չէ, ապա դադարեցվում են խմբային գործողությունները),

4) 1,5 մետր սոցիալական հեռավորություն խնամյալների սննդի ընդունման ժամանակ, եթե հնարավոր չէ, սրահները փակվում են և մատակարարվում է անհատական սնունդ՝ իրենց սենյակներում,

5) խնամյալների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

6) խնամյալները և աշխատողները խուսափում են ֆիզիկական շփումից (օրինակ՝ ձեռքսեղմում, գրկախառնություն, համբուրվել և այլն),

7) բոլոր խնամյալները ջերմաչափվում են, ջերմության առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի եթե ջերմության բարձրացումը հանդիսանում է ստոմատոլոգիական միջամտության բուժման ցուցում կամ բարդացում, վերջիններիս ուղղորդվում են այլ բժշկական կազմակերպություն: Խնամյալի մոտ ջերմաստիճանը 37 և բարձրի դեպքում արդյունքները գրանցվում են գրանցամատյանում՝ համաձայն Ձև 3-ի:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

17. Կազմակերպության աշխատողները հրահանգավորվում են COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և բժշկական օգնության դիմելու մասին:

18. Կազմակերպությունում օրը երկու անգամ՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդմիջումից հետո, չափվում է բոլոր աշխատողների ջերմությունը՝ 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են Ձև 2-ում։

19. Աշխատողի մոտ COVID-19-ի ակնհայտ ախտանիշների առկայության դեպքում անմիջապես կասեցվում է նրա աշխատանքը՝ մինչև առողջացումը, և անհապաղ տեղեկացվում է տվյալ անձի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն:

20. Մայրապետները, աղտոտված անկողնային պարագաների հետ գործ ունեցողները, լվացքատան աշխատողները կրում են ԱՊՄ՝ ներառյալ դիմակ, երկարաթև զգեստներ, ակնոցներ կամ դեմքի վահան, համապատասխան կոշիկներ կամ բախիլներ:

21. Կազմակերպության աշխատողների համար ապահովվում են հանգստի, սնվելու պայմաններ, անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն:

 

4. ԽՆԱՄՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

22. Խնամյալների նկատմամբ սահմանվում է հսկողություն՝

1) խնամյալների և անձնակազմի շրջանում գնահատվում է կազմակերպություն ընդունվող ցանկացած նոր խնամյալի առողջական վիճակը` շնչառական հիվանդության, մասնավորապես՝ COVID-19-ի ախտանշանների՝ ներառյալ ջերմության, հազի կամ շնչառության խանգարումների վերաբերյալ,

2) օրական երկու անգամ չափվում է յուրաքանչյուր խնամյալի ջերմությունը՝ հեռահար կամ անհատական (որոնք ենթարկվում են ախտահանման յուրաքանչյուր կիրառումից հետո) ջերմաչափով, ստուգվում է հազի կամ շնչառության խանգարման առկայությունը,

3) COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում՝ տվյալ խնամյալների մասին անհապաղ տեղեկացվում է Պատասխանատուին:

23. Խնամյալի մոտ հիվանդության կասկածի կամ ախտորոշման դեպքում անհրաժեշտ է, ձեռնարկել հետևյալ քայլերը՝

1) կասկածելի դեպքի մասին անհապաղ ահազանգում են Առողջապահության նախարարություն և մեկուսացնում շնչառական ախտանիշներ ունեցող խնամյալին՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի, իրականացվում է մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենք-մեկուսարանում,

2) խնամյալի հետ նույն սենյակում գտնվողները կրում են դիմակ,

3) կասկածելի դեպքերի համար կազմակերպվում է լաբորատոր թեսթավորում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ,

4) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական թեստի արդյունքում անհապաղ ահազանգում են Առողջապահության նախարարություն,

5) խնամողի մեկուսացումից համ հոսպիտալացումից անմիջապես հետո իրականացվում է սենյակի եզրափակիչ ախտահանում,

6) ռիսկի խմբերի շրջանում գնահատվում է հիվանդության ծանրությունը՝ պացիենտներին բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար: Եթե տեղափոխումը հնարավոր չէ, քրոնիկ հիվանդները կարող են մեկուսացվել և խնամվել կազմակերպության պայմաններում:

24. COVID-19- ով կասկածելիները և հաստատված դեպքերը, ինչպես նաև և ընկճված իմունիտետով խնամյալները չեն տեղակայվում նույն սենյակում։

25. Կասկածելի կամ հաստատված COVID-19-ով խնամյալների հետ աշխատող բժշկական անձնակազմին տրամադրվում են առանձին բժշկական պարագաներ (օրինակ՝ ջերմաչափեր, տոնոմետրեր, պուլսօքսիմետր և այլն), որոնք չեն կիրառվում այլ խնամյալների համար։

26. Բոլոր բժշկական սարքավորումները մաքրվում և ախտահանվում են նախքան մեկ այլ անձի համար նորից օգտագործելը:

27. Անձնական սարքերն և պարագաները (շարժական սարքեր, գրքեր, էլեկտրոնային հարմարանքներ) չեն օգտագործվում այլ խնամյալների կողմից:

28. Ապահովվում է կասկածելի կամ հաստատված COVID-19 դեպքերի կեցությունը՝ չլքելով իրենց սենյակները:

29. Սահմանափակվում է խնամյալների տեղաշարժը կամ տեղափոխումը՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումների:

30.Տեղափոխման անհրաժեշտության դեպքում, տրանսպորտային ծառայությանը և ընդունող կազմակերպության անձնակազմն ապահովվում է նախազգուշական միջոցների մասին հրահանգներով:

31. Խնամյալները, ովքեր խիստ անհրաժեշտ պատճառներով լքում են իրենց սենյակը, կրում են դիմակ և խստորեն պահպանվում շնչառական հիգիենան:

32. COVID-19-ի հաստատված պացիենտները բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունում բուժվելու դեպքում մինչև լաբորատոր հետազոտության բացասական արդյունքը գտնվում են մեկուսացման պայմաններում: Թեստավորումն անհնարինության դեպքում պացիենտները, ախտանշանները վերանալուց հետո, շարունակում են ինքնամեկուսացվել երկու շաբաթ:

33. Ծերերը՝ հատկապես մեկուսացման մեջ գտնվողները, ճանաչողական խանգարում, թուլամտություն և խիստ խնամքից կախվածություն ունեցողները, ովքեր ունեն ԱՊՄ կրելու կամ մեկուսացման պայմաններում ապրելու դժվարություններ՝ ստանում են հոգեբանական աջակցություն:

 

5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

34. Այցելությունները թույլատրվում են միայն ծանր պացիենտների մոտ՝ մեկ այցելու, ով հանդիսանում է պացիենտի հարազատը կամ խնամքի համար անհրաժեշտ մարդ:

35. Այցելության ժամանակը սահմանափակվում է՝ այցելուն հանդիպում է խնամյալին ժամանելուց անմիջապես հետո և մեկնում այցելության ավարտից անմիջապես հետո։

36.Կիրառվում է անհատական այցերի այլընտրանք՝ հեռախոս, տեսակապ, ապակյա կամ պլաստմասե պատնեշների կիրառում:

37. Բոլոր այցելուները կազմակերպության մուտքի մոտ ջերմաչափվում են հեռահար ջերմաչափով:

38.Կազմակերպության բուժանձնակազմի կողմից այցելուները ենթարկվում են հարցման և արտաքին զննման COVID-19-ի ախտանշանների առկայության, կամ նման գանգատներ ունեցող, հաստատված պացիենտի հետ շփման վերաբերյալ:

39.Կազմակերպությունում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։ Բոլոր այցելուները կազմակերպություն են մտնում դիմակով, իսկ դրա բացակայության դեպքում այն այցելուին տրամադրվում է:

40.COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում այցելուն մուտք չի գործում բնակչության սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն:

41. Այցելուները պահպանում են 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

42. Այցելուներին հրահանգվում է կազմակերպության բուժանձնակազմի կողմից շնչուղիների և ձեռքերի հիգիենայի և խնամյալներից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ:

43. COVID-19-ով կասկածելի այցելուն մուտք չի գործում կազմակերպություն:

 

6 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ

 

44. Կազմակերպության տարածքը օրական առնվազն 2 անգամ՝ աշխատանքային օրվա սկզբում և աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ախտահանվում է, մասնավորապես՝ սանհանգույցները, դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն)՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

 

7. ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ ԼՎԱՑՈՒՄ

 

45. Աղտոտված սպիտակեղենը տեղադրում են հստակ պիտակավորված, հերմետիկ փակվող պարկերի կամ բեռնարկղերի մեջ, պինդ արտաթորանքը մանրակրկտորեն հեռացվում է և տեղադրվում ծածկված դույլի մեջ՝ հետագայում թափվելու համար:

46. Սպիտակեղենը լվանում են լվացքի մեքենայով միջոցով 60-90°C ջերմաստիճանում՝ կիրառելով համապատասխան լվացքի պարագաներ: Լվացքը այնուհետև չորացնում են և տեղավորում են մաքուր սպիտակեղենի համար նախատեսված վայրում:

47. Լվացքի մեքենայի բացակայության դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում ձեռք բերել լվացքի մեքենա, իսկ դրա անհնարինության դեպքում՝ աղտոտված սպիտակեղենը պայմանագրային կարգով հանձնել մաքրման ծառայություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին՝ (լվացքատներին) ապահովելով կենսանվտանգության կանոնները:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Աշխատողի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի
պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3.

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Խնամյալների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

Օր ամիս ամսաթիվ

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ,

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 16

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետությունում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր սգո ծառայություններ մատուցող (անկախ սեփականության ձևից) կազմակերպությունների համար:

 

2. ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։ Գործատուն հավաստիանում է իր աշխատողի՝ կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվելու մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

4. Կազմակերպությունում հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ իրականացնելու դեպքում, կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) Կազմակերպության ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակի ճշտումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր:

6. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորությունով՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%- սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի: Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում:

7. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցների միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն, բայց 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 11-ի N 1514 Ն որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետի:

8. Հոգեհանգստի և թաղման արարողության ժամանակ դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

9. Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

10. Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով: Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

11. Կազմակերպության աշխատողները օրը երկու անգամ՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքային օրվա ավարտին, ջերմաչափվում են՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանում (Ձև 2):

12. Կազմակերպության աշխատողի մոտ COVID-19-ի ակնհայտ ախտանիշների առկայության դեպքում անմիջապես կասեցվում է նրա աշխատանքը և անհապաղ տեղեկացվում է առողջության առաջնային պահպանման կենտրոն:

13. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները ջերմաչափվում են հեռահար կամ անհատական ջերմաչափով:

14. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) չեն մասնակցում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

15. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները խուսափում են միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), չեն դիպչում մահացածի մարմնին:

16. Հոգեհացի կազմակերպման դեպքում առաջնորդվում են սույն հրամանի Հավելված N 6-ի պահանջներով:

17. Հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետև հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում պահպանվում է սոցիալական հեռավորությունը, իսկ տրանսպորտային միջոցներում՝ խաչաձև նստեցումը:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

Ձև 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

 ժամ

 

1.

2.

3.

4.

5.

6.

7

8

 

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 17

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և ուսանողների ջերմաչափման արդյունքների գրանցման գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով հաստատված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման գործընթացին օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու համար:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման, փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռավար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար նման միջոցառումները համարվում են ուսումնական ծրագրեր իրականացվող պայման, պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները։

9. Հաստատությունում ժամանակավորապես չեն գործում արտաուսումնական խմբակները, բացառությամբ հեռավար եղանակով կազմակերպվող խմբակների:

10. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

11. Հաստատության մուտքի մոտ, լսարաններում, միջանցքներում սանհանգույցներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

12. Հաստատության մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, վարչական մասում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

13. Հաստատությունում ուսանողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող ուսանողների և նրանց հետ աշխատող մանկավարժների, ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների։

14. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացվում են՝ օրվա ընթացքում հայտնաբերված COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող ուսանողները և անձնակազմը, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն։

15. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով։ Հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է ուսանողների և անձնակազմի ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Ուսանողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի։

16. Հաստատությունում, վերջին 14 օրերի, կամ տվյալ օրվա ընթացքում անձնակազմի և ուսանողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

17. Հաստատության ուսուցման գործընթացը իրականացվում է պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները։

18. Հաստատությունում ուսանողների տեղաշարժը իրականացվում է սանիտարահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ բացառելով կուտակումների առաջացումը միջանցքներում։

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

19. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

20. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։

21. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

22. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

23. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

24. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

 

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ուսանողը չի հաճախում Հաստատություն, եթե նրան հրահանգվել է ինքնամեկուսանալ, կամ մեկուսանալ, համաձայն առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի։

26. Ուսանողը կարող է չհաճախել Հաստատություն, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

1) 18 տարեկանը լրացած ուսանողն ունի սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը,

2) 18 տարեկանը չլրացած ուսանողի մոտ առկա են Առողջապահության նախարարության կողմից ներկայացված ցանկում ընդգրկված հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը.

ա. Նորագոյացություններ,

բ. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

գ. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ,

դ. Հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ,

ե. Նյարդային համակարգի հիվանդություններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ,

զ. Արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն,

է. Շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն,

ը. Մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ,

թ. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր,

ժ. Միզասեռական համակարգի հիվանդություններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն,

ժա․ Բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։

3) եթե ուսանողին հրահանգվել է ինքնամեկուսանալ կամ մեկուսանալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 11-ի N 1514 Ն որոշման 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, ինչի մասին ներկայացվում է տեղեկանք առողջության առաջնային պահպանման կենտրոնից,

4) եթե ուսանողի տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբում գտնվող ընտանիքի անդամ և առկա է համապատասխան տեղեկանք բժշկական հաստատություն կողմից՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի հավելված 3-ի:

27. Այն ուսանողի համար, ում սույն հավելվածի 7,26,27-րդ կետերով սահմանված դեպքերում ցուցված չէ Հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է «հեռավար» կամ տնային ուսուցման եղանակով:

28. Հաստատության մուտքի մոտ և օրվա ընթացքում կատարվում է ուսանողի ջերմաչափում, ձեռքերի ախտահանում և 37 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է ուսանողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին:

 

6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Հաստատությունում սննդի կազմակերպման վայրերի աշխատանքն իրականացվում է ապահովելով սույն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:

 

7. ՀԱՍՏԱՏՈՒՅԹՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Տրանսպորտային միջոցը պետք է ախտահանվի յուրաքանչյուր տեղափոխումից հետո։

31. Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ։

32. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։

33. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% տոկոս ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով։

34. Մինչ տրանսպորտային միջոց նստելը սովորողները, ուսանողները պարտադիր ախտահանում են ձեռքերը՝ առնվազն 70% տոկոս ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով։

35. Մինչ տրանսպորտային միջոց նստելը սովորողները, ուսանողները հեռավար ջերմաչափվում են ուղեկցող աշխատողից։

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ լսարանի, տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՈՒսանողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

 ժամ

 

1.

2.

3.

4.

5.

6.

7

8

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

 ժամ

 

1.

2.

3.

4.

5.

6.

7

8

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 18

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության տնօրենը:

4. Հաստատության տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը` ինքնամեկուսացումը կազմակերպելու համար:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը ,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

9. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)։

10. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

11. Անհրաժեշտ է խուսափել հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումներից: Հաստատություն հաճախող սովորողների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխ սահմանելով (օրինակ՝ կարող են սահմանվել սովորողների Հաստատություն գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

12. Հաստատությունում սովորող երեխային ուղեկցող անձը մուտք չի գործում հաստատություն:

13. Հաստատություն մտնելիս և աշխատանքային օրվա կեսին կազմակերպվում է սովորողների և աշխատողների ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» (Ձև 2) և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 3):

14. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները, սաները և այցելուները մուտք չեն գործում Հաստատություն:

15. Հաստատության մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

16. Հաստատության մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

17. Սովորողների կրթության գործընթացը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով առավելագույնը՝ 16 սովորողի թվով և ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը:

18. Դասապրոցեսներն իրականացվում են կոնկրետ լսարաններում՝ բացառելով սովորողների տեղաշարժը լսարանից-լսարան:

19. Թատերահամերգային և այլ մշակութային միջոցառումները և այլ հանդիսադիր ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական և/կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում:

20. Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն։

21. Սրահում ապահովվում է նստատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

22. Մարզասրահում, պարասրահում պարապմունքներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովվել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնրավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

23. Հաստատությունում սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների, պարուսուցման և ֆիզիկական ակտիվություն ենթադրող այլ պարապմունքների, ձայնարտաբերման և մարմնա-պլաստիկական գործողություն ենթադրող առարկաների (օրինակ՝ փողային նվագարաններ, երգեցողություն, երգչախումբ, բեմական խոսք, ռիթմիկա և մարմնամարզություն և այլն) ընթացքում:

24. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են օրվա ընթացքում հայտնաբերված COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և երեխաների դեպքում՝ ծնողին։

25. Հաստատությունում, վերջին 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում ժամանակավորապես (14 օրով) դադարեցվում է Հաստատության գործունեությունը:

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

26. Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտից հետո իրականացվում է ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

27. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։

28. Հաստատությունում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) բնական օդափոխություն 2 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ:

29. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

30. Մուտքի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույց՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

31. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

32. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

 

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

33. Բացառվում է սովորողի հաճախումը հաստատություն, եթե՝

1) սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, մասնավորապես՝

ա․ Վարակիչ հիվանդություններ․ ՄԻԱՎ, հեպատիտներ, տուբերկուլոզ

բ․Նորագոյացություններ,

գ․Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

դ․ ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություներ,

ե․Հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ։

զ․ Նյարդային համակարգի հիվանդություններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ։

է․ Արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն։

ը․ Շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն։

թ․Մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ։

ժ․ Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր։

ժա․ միզասեռական համակարգի հիվանդություններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն։

ժբ․ բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։

2) եթե տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ:

34. Այն սովորողների համար, որոնց 24-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ հաստատություն հաճախելը, ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

35. Սովորողներն անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն փոխանակվում դասընկերների հետ:

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տարածքի անվանումը/ համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

   

1.

2.

3.

4.

5․

6․

7․

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը.

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները.

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ունենալ շատ մեղմ ախտանշաններ և հեշտությամբ ապաքինվել, սակայն կարող են լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում.

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը.

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրվելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

5) պարտադիր կրել դիմակ,

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանշան ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում՝ օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 19

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության գրադարաններում գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են գրադարանային գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Գրադարանի տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) գրադարանի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանման արդյունքները գրանցվում են սույն հավելվածի Ձև 2-ով հաստատված գրանցամատյանում,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

4. Գրադարանի սրահներում այցելուների համար ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Օդափոխությունը ապահովվում է ներհոս-արտաձիգ համակարգով կամ բնական՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

5. Գրադարանում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Գրադարանի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, սանհանգույցների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ տեղադրվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր, տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար ոչ պակաս քան 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով: Շրջակա միջավայրի մակերեսների ախտահանումը իրականացվում է՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

9. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10. Նույն աշխատասենյակում աշխատասեղանների, ինչպես նաև այցելուների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

11. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

12. Աշխատողները յուրաքանչյուր սենյակից դուրս գալուց և մինչ մյուս սենյակ մտնելը ձեռքերն ախտահանում են 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը։

13. Օրական 2 անգամ՝ մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո գրադարանի տարածքի բոլոր մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

14. Գրադարանի անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

 

 4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

15. Գրադարանի մուտքի մոտ ապահովվում է գրադարանի աշխատողների ջերմաչափումը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափերով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկն աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ ընդմիջումից հետո՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Անձնակազմի մոտ 370 կամ ավելի բարձր ջերմություն ունեցող աշխատակիցները չեն թույլատրվում աշխատանքի և ուղղորդվում են առողջության առաջնային պահպանման կենտրոն:

16. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:

17. Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

18. Գործատուն ապահովում է աշխատողներին ձեռքերի 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:

19. Աշխատողների ընդմիջման և սննդի կազմակերպման ընթացքում ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության և սույն հրամանի Հավելված 6-ով սահմանված սանիտարական կանոնների պահպանումը:

 

 5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

20. Գրադարանի մուտքի մոտ ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:

21. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները մուտք չեն գործում գրադարանի տարածք, վերջիններին խորհուրդ է տրվում դիմել առողջության առաջնային պահպանման կենտրոն:

22. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

 

 Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Աշխատողի ջերմաչափման արդյունքների վերաբերյալ գրանցման

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,թա

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 20

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության թանգարաններում գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ

2. Սույն Կանոնները նախատեսված են թանգարանային տնտեսական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Թանգարանի տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ապահովում է՝

1) թանգարանի ողջ տարածքում սույն սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

2) ախտահանման արդյունքները գրանցվում են սույն հավելվածի Ձև 2-ով հաստատված գրանցամատյանում,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով:

4. Թանգարանում անհրաժեշտ է կազմակերպել հերթափոխային աշխատանք:

5. Թանգարանում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։ Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Թանգարանի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, սանհանգույցների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ տեղադրվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր և տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով: Շրջակա միջավայրի մակերեսների ախտահանումը իրականացվում է՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

9. Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10. Նույն աշխատասենյակում աշխատասեղանների, ինչպես նաև այցելուների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

11. Աշխատատեղերը կահավորվում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

12. Աշխատողները յուրաքանչյուր սենյակից դուրս գալուց և մինչ մյուս սենյակ մտնելը ձեռքերն ախտահանում են առնվազն 70% ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը։

13. Օրական 2 անգամ՝ մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո թանգարանի տարածքի բոլոր մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

14. Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

1) շենքերի օդափոխությունը.

2) թանգարանի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

15. Թանգարանի անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Թանգարանի մուտքի մոտ ապահովվում է թանգարանի աշխատողների ջերմաչափումը՝ հեռահար կամ անհատական ջերմաչափերով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ մեկն աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ ընդմիջումից հետո՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Անձնակազմի մոտ 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

17. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողները չեն ներկայանում աշխատավայր:

18. Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի, այցելուների միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

19. Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է դիմակ:

20. Գործատուն ապահովում է աշխատողներին ձեռքերի 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի:

21. Աշխատողների ընդմիջման և սննդի կազմակերպման ընթացքում ապահովվում է 1,5 մետր սոցիալական հեռավորության և սույն հրամանի Հավելված 6-ով սահմանված սանիտարական կանոնների պահպանումը:

 

5. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

22. Թանգարանից դուրս ապահովվում են գծանշումներ՝ այցելուների միջև 1.5 մետր հեռավորություն ապահովելու համար: Թանգարանի մուտքի մոտ ապահովվում է յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով: Այցելուի մոտ 37 և բարձր ջերմաստիճան արձանագրելիս վերջիններին խորհուրդ է տրվում դիմել առողջության առաջնային պահպանման կենտրոն:

23. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները մուտք չեն գործում թանգարանի տարածք, վերջիններիս վերաբերյալ հաղորդում է տրվում այցելուի հաշվառման վայրի առաջնային առողջության պահպանման կենտրոն:

24. Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների վերաբերյալ գրանցման

 

Հ

Անձնակազմի
Ա.Ա.Հ.

Անձնակազմի բաժին/սենյակ

Ջերմաչափում

Ջերմաչափման արդյունք

Իրականացված միջոցառում

ժամ

ժամ

ժամ

Ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

  Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

 

Հավելված N 21

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ, ԿԻՆՈՅԻ ԵՎ ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի «90. Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն» բաժնի և «59.14. Կինոֆիլմերի ցուցադրում» դասի տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների համար (անկախ սեփականության ձևից):

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ մշակութային կազմակերպություն) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

4. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

5. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6. Մշակութային կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է կազմակերպության ղեկավարը:

7. Մշակութային կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Մշակութային կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով:

8. Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

3) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

9. Մշակութային կազմակերպությունների մուտքի մոտ, հանդերձարաններում, խոհանոցային հատվածում (առկայության դեպքում), առանձին սրահներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղեր:

10. Մշակութային կազմակերպություններում կոլեկտիվի, անձնակազմի և այցելուների շրջանում բոլոր հնարավոր դեպքերում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։

11. Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

12. Առանձնացվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող անձանց` մինչև նրանց տուն կամ հիվանդանոց տեղափոխելը, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այդ սենքը չի օգտագործվում այլ նպատակների, տարանցիկ տեղաշարժի համար:

13. Մշակութային կազմակեպություններն ապահովվում են տեսանելի վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ հիմք ընդունելով սույն հավելվածի ձև 3-ի:

14. Յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, մշակութային կազմակերպության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ընդհանուր օգտագործման գործիքները, պարագաները, մասնագիտական գույքը, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

15. Ապահովում է պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

16. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

17. Մշակութային կազմակերպության մուտքի մոտ իրականացվում է աշխատողների և կոլեկտիվի անդամների ջերմաչափում՝ 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են Ձև 1-ում:

 

3. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

18. Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները, մշակութային միջոցառումները և այլ հանդիսադիր ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական և/կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում:

19. Տոմսերի ամրագրումը և վաճառքը իրականացվում է հեռավար (առցանց, հեռախոսով պատվիրում և այլն) կամ տոմսարկղերի միջոցով:

20. Տոմսարկղերի մոտ բացառվում են կուտակումները՝ հստակ գծանշումներով կամ այլ եղանակներով կառավարելով հերթը՝ ապահովելով անձանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

21. Միջոցառման վայրի մուտքի մոտ իրականացվում է հանդիսատեսի ջերմաչափում՝ հեռավար ջերմաչափով,

22. Միջոցառման վայրի մուտքի մոտ գծանշումներով ապահովվում է 1.5 մետր սոցիալական հեռավորությունը:

23. Ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ՝ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար, իսկ մինչև 4 մուտք ունեցող սրահների համար պետք է սահմանվի հանդիսատեսի նստեցման առանձնահատուկ գրաֆիկ, որը սահմանում է կազմակերպության ղեկավարը՝ ապահովելով 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը:

24. Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն, փոքր դահլիճների դեպքում՝ առնվազն 2 մետր հեռավորություն։

25. Սրահում ապահովվում է հանդիսատեսների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, դրա անհնարինության դեպքում՝ հանդիսատեսի նստեցումն իրականացվում է հորիզոնական 2 դատարկ նստատեղ, ուղղահայաց 1 դատարկ նստատեղ ձևաչափով՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը: Բացառություն են կազմում մանկահասակ հանդիսականների համար նախատեսված միջոցառումները, որոնց ընթացքում մինչև 12 տարեկան երեխաների նստեցումը կարող է կազմակերպվել ընտանիքի չափահաս անդամի հետ, առանց սոցիալական հեռավորության պահպանման:

 

4. ԿԱՆՈՆՆԵՐ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ

 

26. Միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի:

27. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն, ունեցող անձանց չի թույլատրվում մուտք գործել միջոցառման համար նախատեսված տարածք:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների վերաբերյալ գրանցման

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որո՞նք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպե՞ս է COVID-19- ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 22

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3. 1. 2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Կազմակերպություն) համար:

 

2. ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի կողմից հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների կազմակերպման պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը` ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,

2) ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

3) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

4) թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

5) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով՝ իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների ։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Օդանավակայանի տարածքներում կանխարգելիչ և սանիտահակահամաճարակային միջոցառումների կազմակերպում.

1) օդանավակայանի տարածքում արգելվում են մարդկանց կուտակումները,

2) մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

3) սպասասրահները, սանհանգույցները, հանրային սննդի կազմակերպությունները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքն առնվազն օրը 2 անգամ ենթարկվում են ախտահանման՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

4) օդանավակայանի սանհանգույցներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող ջուր, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներ (դրանց անհնարինության դեպքում՝ անմիջական ախտահանման հնարավորությամբ), օճառ,

5) ուղևորներին, նրանց ուղեկցող անձանց սպասարկող տարածքներն ունենում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման նշումներ,

6) ժամանակավորապես արգելվում է օդանավակայանի տարածքում ծխելու համար առանձնացված տարածքների շահագործումը,

7) օդանավակայանների ուղևորային համալիրները և աշխատատեղերն ապահովվում են բնական և ներհոս արտաձիգ արհեստական օդափոխության համակարգով,

8) օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման,

9) ապահովվում է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անվտանգ վարվելականոնների և սանիտարահակահամաճարակային նորմերի վերաբերյալ աշխատակիցներին և ուղևորներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում բազմալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ այլ) պաստառներ փակցնելով կամ էկրաններով հեռարձակելով:

10. Աշխատողներին ներկայացվող պահանջներն են.

1) բոլոր աշխատողներն աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ (աշխատանքի ներկայանալիս և ընդմիջումից հետո) անցնում են ոչ կոնտակտային ջերմաչափում: Վարվում է ջերմաչափման արդյունքների գրանցման գրանցամատյան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի: Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 370-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողները մուտք չեն գործում աշխատավայր և այդ մասին անհապաղ տեղեկացվում է աշխատողի հաշվառված առողջության առաջնային պահպանման կենտրոն,

2) օդանավակայանի ողջ անձնակազմի դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

11. Օդանավակայան մուտքին ներկայացվող պահանջներն են.

1) Օդանավակայան մուտք գործելու և օդանավակայանում գտնվելու ողջ ընթացքում ուղևորների և նրանց ուղեկցող անձանց դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) ուղևորները և նրանց ուղեկցող անձիք օդանավակայանի տարածք մուտք գործելիս ջերմաչափվում են ոչ կոնտակտային ջերմաչափով։ Արգելվում է 370-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող անձանց մուտքն օդանավակայան,

3) օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մոտ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողներն իրականացնում են աշխատողների, ուղևորների, այցելուների անցագրերի նույնականացում՝ պահպանելով առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,

4) օդանավակայանների վարչակազմն ապահովում է օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերում անմիջական շփումներ չպահանջող մեթոդների կիրառում՝ ներդնելով կենսաչափական նույնականացման համակարգեր (օրինակ՝ մատնահետքեր ընթերցող սարքեր, նստեցման քարտերը կարդացող սարքեր կամ դեմքի ճանաչման սարքավորումներ: Սարքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, անձեռոցիկներ և ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

5) եթե օգտագործվում են շփում պահանջող մուտքի հսկողության կառավարման համակարգեր (օրինակ՝ անցագրերն ընթերցող սարքեր), ապա դրանք հաճախակի ախտահանվում են: Սարքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ 70-90 % սպիրտային հիմքով ախտահանիչներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, անձեռոցիկներ և թափոնների հեռացման համար կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով:

12. Օդանավակայանի վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիներում, կառամատույցում դիտարկման և պարեկային ծառայություններին ներկայացվող պահանջներն են.

1) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում և կառամատույցում դիտարկում և ծառայություն իրականացնող բոլոր կառույցների աշխատողների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Եթե նրանց գործունեությունն իրականացվում է տրանսպորտային միջոցներով, ապա դրանք պարբերաբար ախտահանվում են, աշխատանքի ընթացքում պահպանվում է 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

13. Ուղևորների հաշվառմանը ներկայացվող պահանջներն են.

1) հաշվառման ներկայացած ուղևորների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) ուղևորների հաշվառումն իրականացվում է պահպանելով 1.5 մետր սոցիալական հեռավորությունը՝ արված սոցիալական հեռավորության պահպանման գծանշումներին համաձայն,

3) նախքան հաշվառումն սկսելը՝ հաշվառման սեղաններն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

4) հաշվառում իրականացնող աշխատակիցների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

5) հաշվառման կետերում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, և թափոնների հեռացման համար կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ:

14. Առցանց գրանցմանը ներկայացվող պահանջներն են.

1) շփումները նվազագույնի հասցնելու նպատակով՝ օդանավակայանում կարող են կիրառվել առցանց գրանցման սարքավորումներ /ինքնասպասարկման կրպակներ/,

2) առցանց գրանցման սարքավորումների կիրառման դեպքում՝ ուղևորների նստեցման կտրոնների և ձեռքի իրերի համար պիտակների ստացումից հետո ապահովվում է ձեռքերի ախտահանում առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով՝ որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, և թափոնների հեռացման համար նախատեսված ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

3) ինքնասպասարկման կրպակներ կիրառելու դեպքում դրանք ապահովվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցների մասին հաղորդագրություններով՝ ներառյալ դիմակի կրումը և գործընթացն ավարտվելուց հետո ձեռքերի ախտահանումը,

15. Զննման գործընթացին ներկայացվող պահանջներն են.

1) անձնակազմի և ուղևորների զննման ընթացքում կիրառվում են ավիացիոն անվտանգության գործող ընթացակարգերը, զննման ընթացքում աշխատողների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

2) յուրաքանչյուր զննումից հետո օգտագործված բոլոր սարքավորումները և պարագաներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, այդ մասին կատարելով գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

3) զննման կետում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի,

4) աշխատանքի ընթացքում պահպանվում է 1.5 մետր սոցիալական հեռավորություն,

5) զննման ընթացքում կարող են կիրառվել հեռավար զննման միջոցներ (օրինակ՝ զննման սկաներներ)՝ անմիջական շփումը բացառելու համար,

6) աշխատողների և ուղևորների զննման գործընթացն անցնում է առանձին զննման կետերում,

7) զննման կետերում նախքան զննման ընթացակարգերի կիրառումը ուղևորներին և զննվող անձնակազմին տրվում է տեղեկատվություն զննման ընթացակարգերի և կիրառվող կանոնների վերաբերյալ:

16. Տրանսպորտային միջոցների զննմանը ներկայացվող պահանջներն են.

1) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքը սահմանափակվում է և թույլատրվում է միայն այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցներն ունեն օրինական անցագիր և հիմնավոր պատճառներ,

2) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրվում է բացառապես դրանք զննելուց հետո։ Տրանսպորտային միջոցների զննում կատարելիս օգտագործվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ բացառելով անմիջական շփումը մեքենայի մակերեսի հետ:

17. Օդանավակայանների բեռնային համալիրներում միջոցառումներն իրականացվում են.

1) օդանավակայանի բեռնային համալիրում աշխատող ողջ անձնակազմը և այցելուները բեռների և փոստի փոխադրումների ձևակերպումների, դրանց փոխադրման ընդունման, մաքսային, ֆիտո-սանիտարական և ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացների իրականացման ընթացքում կրում են դիմակներ, իսկ աշխատանքային տեղամասերը, գրասենյակները, պահեստները, սանհանգույցներն ապահովվում են ձեռքի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց, համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

2) բեռնային համալիր մուտք գործելիս ուղևորները, աշխատողները և այցելուները ջերմաչափվում են ոչ կոնտակտային ջերմաչափով: Բեռնային համալիր մուտք գործելու և այնտեղ գտնվելու ողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

3) բեռնային համալիրում պարբերաբար իրականացվում է բեռների և փոստի զննման, մշակման և փոխադրման աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների և սարքավորումների ախտահանում։

 

3. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

18. Բոլոր օդանավերն ապահովվում են ուղևորների և անձնակազմի քանակին համապատասխան դիմակների, ախտահանող անձեռոցիկների, ախտահանիչ հեղուկների բավարար խմբաքանակով և ջերմաչափիչ սարքերով։

19. Օդանավերի անձնակազմի անդամները (օդաչուներ, բորտուղեկցորդներ) նախաթռիչքային բժշկական ստուգման արդյունքում 370-ից բարձր ջերմաստիճանի կամ վարակիչ հիվանդության ախտանշանների առկայության դեպքում օդանավի անձնակազմի անդամը չի թույլատրում թռիչքի։

20. Օդանավի անձնակազմի անդամները, օդանավերը սպասարկող ավիացիոն-տեխնիկական անձնակազմը, օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատողները, օդանավերի մաքրման և ախտահանման գործընթացում ներգրավված կազմակերպությունների աշխատողներն օդանավ մուտք են գործում անհատական պաշտպանության միջոցներով (դիմակ, ձեռնոց, արտահագուստ և այլն), իսկ օդանավերի սպասարկման ընթացքում պահպանում են 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

21. Օդանավի անձնակազմի խցիկում և օդանավի սրահներում գտնվելիս օդանավերի անձնակազմի բոլոր անդամների դիմակի կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

22. Օդանավի անձնակազմի խցիկի դուռը մշտապես գտնվում է փակ վիճակում, օդանավի անձնակազմի խցիկում անձնակազմի այլ անդամների թույլատրված մուտքերը հասցվում են նվազագույնի, օդաչուների հետ շփվելու համար օգտագործվում են օդանավում առկա կապի և խոսակցական միջոցները, իսկ ուղևորների տեղեկացման նպատակով օգտագործվում են օդանավի բարձրախոսները։

23. Օդանավի մուտքում կատարվում է ուղևորի ջերմաչափում։

24. 370-ից բարձր ջերմաստիճան ունեցող ուղևորներին չի թույլատրում թռիչքի և այդ մասին անհապաղ տեղեկացվում է օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետին։

25. Ուղևորների մուտքն օդանավ և ամբողջ թռիչքի ընթացքում դիմակի կրումը պարտադիր է` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի: Երեք ժամից ավելի տևողությամբ չվերթերի ընթացքում երեք ժամը լրանալուց հետո օդանավի անձնակազմի անդամներն ուղևորներին տրամադրում են նոր դիմակներ, իսկ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները հավաքվում են թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններում,

26. Թռիչքի ընթացքում ուղևորներին խմիչքների և կերակուրների տրամադրման համար օգտագործվում է մեկանգամյա օգտագործման սպասք, տրամադրվում է փաթեթավորված սնունդ, ապահովվում է ուղևորների և անձնակազմի անդամների սնունդ ընդունելուց առաջ և հետո ձեռքերի ախտահանման իրականացումը։ Ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահ տարվող սնունդը, այդ թվում՝ մանկական կերերը պետք է լինեն հերմետիկ փակված վիճակում։

27. Մեկանգամյա օգտագործման սպասքը հավաքվում է մեկանգամյա փակ պլաստիկ պարկերի մեջ և տեղադրվում է օդանավի վերջնամասում, իսկ օդանավակայան ժամանելուն պես այն ախտահանվում է, հետո միայն հեռացվում։

28. Օդանավի թռիչքի ընթացքում շարժն օդանավի սրահներում արգելվում է բացառությամբ սանհանգույց այցից, որի դեպքում պահպանվում է անվտանգ սոցիալական հեռավորության պահանջը:

29. Ուղևորների օդանավ նստեցումն ու իջեցումն իրականացվում է պահպանելով 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

30. Միջազգային չվերթներ իրականացնելիս օդանավերի ուղևորային սրահներում նստատեղերի վերջին երեք շարքերում ուղևորներ չի նստեցվում: Դրանք օգտագործվում են հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում` որպես կասկածելի հիվանդների մեկուսացման նստատեղեր։

31. Օդանավերի ընթացիկ ախտահանման աշխատանքներն իրականացվում են յուրաքանչյուր չվերթից հետո, օդանավում կասկածելի հիվանդի հայտնաբերման դեպքում՝ եզրափակիչ ախտահանում: Օդանավերի կանխարգելիչ և եզրափակիչ ախտահանման աշխատանքներն իրականացվում են վերապատրաստված անձնակազմի կողմից՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված նյութերով և մեթոդներով:

32. Եթե օդանավի անձնակազմի անդամների մոտ թռիչքի ընթացքում ի հայտ են գալիս կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ (370-ից բարձր ջերմաստիճան, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն), ապա նրանք անհապաղ դադարեցնում են իրենց պարտականությունների կատարումը, նստում են օդանավում վերջին շարքերում առանձնացված և մյուս շարքերից մեկուսացված նստատեղերում մինչև թռիչքի ավարտը։ Թռիչքից հետո նրանց տեղափոխում են բժշկական հաստատություն՝ հետագա բժշկական զննում անցնելու համար, իսկ օդանավի անձնակազմի մյուս անդամներն ինքնամեկուսացվում են 14-օրյա տևողությամբ ` եթե լաբորատոր հետազոտության արդյունքները դրական են։

33. Օդանավի անձնակազմի անդամներին օդանավից դեպի օդանավակայանային համալիր տրանսպորտային միջոցով փոխադրման ընթացքում պահպանում են 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

34. Օդանավի նախաթռիչքային զննումներն իրականացվում են մաքրման և ախտահանման գործընթացներից հետո, իսկ զննում իրականացնող աշխատողներին տրամադրվում են անհատական պաշտպանության միջոցներ։

35. Օդանավի անձնակազմի անդամները թռիչքի ընթացքում ուղևորներին տրամադրում են տեղեկատվություն անվտանգ վարվելականոնների վերաբերյալ։

36.Օդանավ սննդի մատակարարում իրականացվում է սահմանված անվտանգ մատակարարման պահանջներին համապատասխան, օդանավ տարվող սննդի զննումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների և դիտողական զննման միջոցով, իսկ սննդի պատրաստման ընթացքում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները:

37. Օդանավակայաններում վայրէջքից հետո, COVID-19 համավարակի պայմաններում բժշկասանիտարական միջոցառումների պահանջների պատշաճ կատարումն ապահովելու համար, ուղևորատար օդանավերն անհրաժեշտության դեպքում կայանվում են օդանավակայանի սանիտարական կանգառում:

38.Ուղևորների կողմից լրացվում է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական և առողջական վիճակի ինքնահայտարարության քարտ»՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ.

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

 Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Հ/Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

 

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Ձև 4

 

 

CARD

ON PASSENGER LOCATION AND SELF-DECLARATION ON HEALTH STATUS FOR PUBLIC HEALTH PURPOSES

ՔԱՐՏ

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ  ՈՒՂԵՎՈՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Traveling information
Ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն

1.Route/ Flight number/Երթուղու/ Չվերթի համար

2. Date of arrival /Ժամանման ամսաթիվ

3. Your actual seat number in the transport /Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը

Contact information
Կոնտակտային տեղեկատվություն

4. Where do you arrive from?/Որտեղից եք ժամանում

 

_____________________________________________

Country /Երկիրը

 

____________________________________________

City/Town/Քաղաքը

 

5. Personal information/Անձնական տվյալներ

 

_____________________________________________

Family name/ Ազգանուն

 

____________________________________________

Name/Անուն

6. Address and duration of stay during your visit/Հայաստանում այցի ընթացքում Ձեր գտնվելու վայրը (հասցեն) և ժամանակահատվածը

 

_______________________

Marz/ region/Մարզ/ Համայնք 

_____________________

City/town/Քաղաք 

_____________________

Address/Հասցե 

____________________

Duration/ժամանակահատված 

7. Contact phone number (residential, office, mobile) /Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային)

________________________________________________________________________

8. Tourist agency name and phone number/Զբոսաշրջության կազմակերպության անվանումը և հեռախոսահամարը _____________________________________________________

 

9. Notes/Այլ նշում______________________________________________________________________________________

_______________________________________________________

COVID-19 հիվանդության վերաբերյալ ուղևորի առողջական վիճակի ինքնահայտարարություն
Passenger health self-declaration form on COVID-19

10. Have you or any of your traveling companions in the last 14 days had close contact (personal contact for more than 15 minutes or direct physical contact) with anyone who has had symptoms typical of COVID-19? Yes  No

 

/Դուք կամ Ձեզ հետ ճամփորդող Ձեր խմբի անդամները վերջին 14 օրվա ընթացքում ունեցել եք արդյո՞ք սերտ շփում (անձնական շփում 15 րոպեից ավելի կամ անմիջական ֆիզիկական շփում) որևէ անձի հետ ով ունեցել է COVID-19 հիվանդության բնորոշ ախտանշաններ. Այո  Ոչ

11. Have you or any of your traveling companions had any symptoms of COVID-19 in the last 14 days?

Fever Yes  No , Dyspnea Yes  No , Cough Yes  No , Sudden loss of taste or smell Yes  No

 

/Դուք կամ Ձեզ հետ ճամփորդող Ձեր խմբի անդամները վերջին 14 օրվա ընթացքում ունեցել ե՞ք արդյոք COVID-19 հիվանդության բնորոշ ախտանշաններ.Տենդ Այո  Ոչ , Հևոց Այո  Ոչ , Հազ Այո  Ոչ , Համի կամ հոտի հանկարծակի կորուստ Այո  Ոչ

12. Have you or any of your traveling companions tested positive for COVID-19 in the last 3 days? Yes  No 

Please, attach report if available.

 

/Դուք կամ Ձեզ հետ ճամփորդող Ձեր խմբի անդամները վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ե՞ք արդյոք COVID-19 հիվանդության դրական թեստի արդյունք Այո  Ոչ  Առկայության դեպքում ներկայացնել հաշվետվություն:

13. Indicate all countries and cities where you or your traveling companions have visited or transited in the last 14 days (including airports and ports), indicate the date of arrival. Starting from the country you’ve visited last.

 

/Նշել բոլոր երկրները և քաղաքները, որտեղ Դուք կամ Ձեզ հետ ճամփորդող Ձեր խմբի անդամները վերջին 14 օրվա ընթացքում այցելել կամ տարանցիկ ձևով անցել եք (ներառյալ օդանավակայանները և նավահանգիստները)՝ նշելով ժամանման ամսաթիվը: Սկսեք այն երկրից, որտեղ եղել եք վերջինը:

 

Հավելված N 23

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության մարզադպրոցների գործունեության կազմակերպման ընթացքում (այսուհետ՝ Հաստատություն) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Հաստատության ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), մարզասրահների, դասասենյակների (առկայության դեպքում) մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչ ունեցող աղբարկղեր:

10. Հաստատության մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում՝ համաձայն հավելվածի Ձև 2-ի և Ձև 3-ի:

11. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները, սաները և այցելուները մուտք չեն գործում Կազմակերպություն:

12. Հաստատությունում սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում:

13. Կողմնակի անձինք մուտք չեն գործում մարզադպրոցական կազմակերպություններ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով: Վերջիններիս կողմից սարքավորումների հետ շփման դեպքում մինչ մարզադպրոցական կազմակերպությունների աշխատողների կամ այցելուների կողմից օգտագործումը, ինչպես նաև օգտագործումից հետո, դրանք ախտահանվում են:

14. Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

15. Կազմակերպությունում լողավազանների առկայության դեպքում առաջնորդվում են սույն հրամանի Հավելված N 14-ով սահմանված սանիտարական կանոններով:

16. Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

 1) ամեն օր մարզումները սկսելուց առաջ իրականացվում է մարզադպրոցական կազմակերպությունների ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտ, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

2) օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

 3) հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,

4) հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

5) սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով, ապահովվում է սրբիչների անհատականացնելու սկզբունքը,

6) աշխատողների սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,

7) խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում, կիրառելով ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, իսկ սննդի պատրաստման դեպքում՝ պահպանել սույն հրամանի հավելված 6-ի պահանջները,

8) մարզագորգերն ախտահանվում են ամեն օր, մինչ դրանց կիրառումը, կիրառելով ախտահանիչ միջոցներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերի, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի,

9) մարզասրահում, մարզագորգերի վրա մարզումներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովվել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ. Տարածություն,

10) խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

17. Աշխատողների համար կանոններն են՝

1) ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո)՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի,

2) 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է աշխատողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

18. Այցելուների համար կանոններն են՝

1) մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 2 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձ,

2) սահմանափակվում են Հաստատությունում գտնվող անձանց միջև սերտ շփումները (բացառությամբ՝ մարզման ընթացքում նախատեսված դեպքերի): Հնարավոր բոլոր հանձնարարությունները սաները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,

3) ոչ խմբային սպորտաձևերի պարագայում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,

4) առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի

Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 24

 Առողջապահության նախարարի

 2020 թվականի հոկտեմբերի 24-ի

 թիվ 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Կազմակերպության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի,

3) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորությունով, հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,

3) թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար կամ անհատական ջերմաչափերով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված անձը հաստատող և բժշկական փաստաթուղթ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների ։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Կազմակերպության տնօրենը աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ որն ունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը, ինչպես նաև անձեռոցիկներով:

10. Աշխատողների ընդմիջման և սննդի կազմակերպման համար հատկացվում է առանձին սենյակ, որտեղ ապահովվում է 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը և սույն հրամանի Հավելված 6-ի պահանջները:

11. Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

12. Կազմակերպություններում ապահովվում է աշխատավայրի մուտքի մոտ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոց՝ և թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով:

13. Սրահում ապահովում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

14. Սպասասրահում դեղատան անձնակազմի աշխատատեղերը ապահովվում են օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններից պաշտպանող հարմարանքներով (էկրան կամ օդակաթիլային ապակի):

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում (ընդմիջումից հետո)՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

16. Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը։ 370 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:

17. COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:

18. Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

19. Աշխատողները յուրաքանչյուր այցելուից հետո, լվանում են ձեռքերն օճառով և հոսող ջրով, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրում են առնվազն 70% սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով:

20. Աշխատողները խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, իսկ շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

21. Աշխատողները և այցելուները պարտադիր կրում են դիմակներ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

22. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

23. Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

24. Սրահում մարդկանց կուտակումներ և հերթեր չեն թույլատրվում:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է
(նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը
/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ

 

Օր ամիս ամսաթիվ

 

Հ

Աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի պաշտոն

Ջերմաչափում

Ջերմաչափման
արդյունք

Իրականացված
միջոցառում

ժամ

ժամ

ժամ

ժամ

 

1.

2.

3.

4.

5․

6․

7.

8․

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Ի՞նչ է COVID-19-ը:

COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»՝ վիրուս, և «D»՝ հիվանդություն:

 

Որոնք են COVID-19 ախտանշանները:

COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ՝ մահվան ելքով:

 

Ինչպես է COVID-19-ը տարածվում:

Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:

 

Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:

COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) պարտադիր կրել դիմակ

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2020 թվական: