ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
25 սեպտեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 1239-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻԿՏՐԻ ՋԵՅՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ՝ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ «ՎԻԿՏՐԻ ՋԵՅՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերացրել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՎԻԿՏՐԻ ՋԵՅՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի՝ հաշվառման համարը՝ ԹՔ-007 առ 28.02.2014 թ. կասեցումը համարեք վերացված 2020 թվականի սեպտեմբերի 25-ից։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։
Ա. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|