Basic information
Number
N 120-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (07.02.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
06.02.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
06.02.2009
Effective date
07.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 փետրվարի 2009 թ. 
ք. Երևան

N 120-Ա

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՐԱՉԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Ավագյանի 02.02.2009 թ. N 426-Ա դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի մարտի 22-ին անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Ավագյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000318 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Ավագյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան