Basic information
Number
N 84-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (31.01.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
30.01.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
30.01.2009
Effective date
31.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունվարի 2009 թ. 
ք. Երևան

N 84-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Հովսեփյանի 26.01.2009 թ. N 321-Հ դիմումը.

 

Հրամայում եմ`  

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի փետրվարի 18-ին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Հովսեփյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000447 լիցենզիան։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Հովսեփյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Մ. Ղուկասյանին։

 

Նախարար

Հ. Քուշկյան