Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2021
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2021
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվարի 2021 թ.

ք. Երևան

N 01-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն hրամանով հաստատված հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները․

1. «3.2», «3.3», «3.4», «4.5», «10.1», «10.2» և «14.1» կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. «4.4» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4.4

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը

1 նամականիշ

II եռամսյակ

280

40 000

»

 

 

Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2021 թվական: