Basic information
Number
N 1971-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
27.12.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
27.12.2008
Effective date
28.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1971-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՈՌ-ՄԱՐԱՏ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 30-ի N 1382-Ա հրամանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի 2008 թ. դեկտեմբերի 3-ի N 04-1138/22 գրությունը, 23 հոկտեմբերի 2008 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 29-ի թիվ 0914/13 հանձնարարագրով ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

 

Հրամայում եմ`

 

1. Վերականգնել «Գոռ-Մարատ» ՍՊԸ-ի 10 հոկտեմբերի 2008 թվականի N 1449-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը։

2. Թույլատրել «Գոռ-Մարատ» ՍՊԸ Կ-XX-000168 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) գործունեությունը։

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

3.1 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար

Հ. Քուշկյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation