Basic information
Number
N 1929-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
25.12.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
25.12.2008
Effective date
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1929-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Գարիկ Սարգսյանի 18.12.2008 թ. N 7254-Ս դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հոկտեմբերի 25-ին անհատ ձեռնարկատեր Գարիկ Սարգսյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000213 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Գարիկ Սարգսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation