Basic information
Number
N 1883-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
18.12.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
18.12.2008
Effective date
19.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1883-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԵՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Վերա Սարգսյանի 12.12.2008թ. N 7165-Ս դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի օգոստոսի 11-ին անհատ ձեռնարկատեր Վերա Սարգսյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000269 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահոության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Վերա Սարգսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան