Գլխավոր տեղեկություն
Համար
N 2869-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոս 2020 թ.

N 2869-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002356, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002536 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001728 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Երևանի քաղաքապետի 2020թ. մայիսի 15-ի N 1653-Ա որոշումը, «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2020 թվականի օգոստոսի 20-ին ներկայացված հայտը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերահասցեավորել «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002356, 2019 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ Կ-ԲՕ-002536 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների և 2014 թվականի ապրիլի 11-ին տրված թիվ Կ-ԴԳ-001728 դեղատնային գործունեության լիցենզիայի գործունեության իրականացման վայրը սահմանելով ք. Երևան, Կենտրոն Վարդանանց փողոց 18/1 շենք, 51, 53 տարածք հասցեի:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան