Basic information
Number
N 1771-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
03.12.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
03.12.2008
Effective date
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1771-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌԱՖԻԿ ՍԱՐԳՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Սարգսի Պետրոսյանի 28.11.2008թ. N 6908-Պ դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 10-ին անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Սարգսի Պետրոսյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000010 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահոության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Սարգսի Պետրոսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան