ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2021 թ. |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԼԵՖԱՐԻՏԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Բլեֆարիտի ախտորոշման և բուժման պացիենտի վարման գործելակարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 18-ի N 02-Ն հրամանի |
ԲԼԵՖԱՐԻՏԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ
ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
1. Բլեֆարիտը կոպի թարթչավոր եզրի քրոնիկական ընթացքով բորբոքումն է: Հիվանդության ընթացքը երկարատև է, ձգձգվող, և հաճախակի կրկնողություններով:
Գործելակարգը նախատեսված է ակնաբույժների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:
2․Գործելակարգի պացիենտի մոդել
2․Սույն գործելակարգը մշակվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներ դիմած կոպի բորբոքմամբ, աղյուսակ 1-ում այդ ախտաբանությանը վերաբերող բաղադրիչների նկարագրությամբ պացիենտների համար:
Աղյուսակ 1
Կոպի բորբոքմամբ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Բլեֆարիտ (կոպաբորբ) |
Տարիքային կարգավիճակ |
Երեխաներ, մեծահասակներ |
Հիվանդության փուլը |
Պարզ, թեփոտվող, խոցոտվող |
Բարդությունները |
|
Կոդը ըստ ՀՄԴ -10 |
Н01, Н01.0, H01.1, H01.8,H01.9 |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները |
Արտահիվանդանոցային |
Հապավումներ
ԲՑ- Բակտերոլոգիական ցանքս
ԸՊԲ- Ընդհանուր պրակտիկայի բժիշկներ
ՍԱՏ – Ստամոքսաղիքային տրակտ
ՇԴ- Շաքարային դիաբետ
ՈՒՃ –Ուլտրամանուշակագույն ճառագայթում
3․ Ախտորոշում
1) Գանգատներ
ա․քոր տարբեր աստիճանի ծանրության
բ․կոպի ծայրի կարմրություն
գ․կոպերի այրոց, այտուց
դ․թեփուկների առաջացում թարթիչների հիմքում
ե․արտազատուկ կոնյուկտիվային խոռոչից
զ․օտար մարմնի զգացողություն և արցունքահոսություն
2) Անամնեզ
ա․շաքարային դիաբետի և էնդոկրին այլ պաթոլոգիայի առկայություն
բ․ատոպիկ, սեբորեային մաշկաբորբեր, վարդագույն ակնեի, էկզեմայի, դեմոդեկոզի առկայություն
գ․ՍԱՏ-ի ուղեկցող ախտաբանություններ
դ․ակնագնդի կրկնվող քրոնիկ բորբոքային պրոցեսներ
ե․չուղղվող կամ սխալ ուղղված ամետրոպիա
3) Զննման ժամանակ ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.
ա․կոպերի եզրերի մաշկի այտուց
բ․հիպերեմիա թարթիչների հիմքում
գ․թեփուկների առկայություն
դ․թարախային կեղևի առկայություն թարթիչների հիմքում
ե․փրփրային բնույթի արտադրություն և կոնյուկտիվային այտուց
4) Լաբորատոր հետազոտություններ
ա․կոնյուկտիվային խոռոչից առատ արտադրուկի բակտերիոլոգիական հետազոտություն միկրոֆլորայի որոշմամբ և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշմամբ
բ․թարթիչների մանրադիտակային հետազոտություն դեմոդեկոզի համար
5) Գործիքային հետազոտություններ
ա․ Վիզոմետրիա
-տեսողական սրության նվազում
բ․Բիոմիկրոսկոպիա
- արցունքային գեղձի գնահատում
- կոպերի սահմանային եզրերի հաստացում և հիպերեմիա
- թարթիչների հիմքում թեփուկների առկայությունը թեփուկային բլեֆարիտի ժամանակ և կեղևների առկայությունը խոցային բլեֆարիտի ժամանակ
- թարթիչների կորուստ, պակասում կամ սխալ աճ
- կոնյուկտիվայի այտուց և հիպերեմիա
- եղջերաթաղանթի էպիթելի դեֆեկտի հայտնաբերում
գ․Ռեֆրակտոմետրիա
-ամենոտրոպիայի տեսակի որոշում հետագա շտկման համար
6) Այլ նեղ մասնագետների խորհրդատվություն
ա․էնդոկրինոլոգ-շաքարային դիաբետի և էնդոկրին այլ պաթոլոգիայի առկայության դեպքում
բ․ աղեստամոքսաբան-ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների համար
գ․մաշկաբան-մաշկային հիվանդությունների առկայության դեպքում
4․ Կլինիկական դասակարգում
Աղյուսակ 2
Փուլը |
Տեղակայումը |
Էթիոլոգիան |
Պարզ |
Առաջային եզրային |
Առաջնային (բորբոքային) |
Թեփոտվող |
Հետին եզրային |
Առաջնային (բորբոքային), |
Խոցային |
Առաջային, հետին եզրային |
Անհայտ ծագման |
5․ Բուժական տակտիկայի պլանավորում
Հիվանդանոցային պայմաններ, հոսպիտալացում չպահանջող, դեղորայքային և ոչ դեղորայքային մոտեցումեր պահանջող ախտաբանություն է, որտեղ վիրաբուժական եղանակով բուժական մոտեցումներ ցույց չեն տրվում:
1) Ոչ դեղորայքային բուժում
ա.Դիետա` սեղան N 1, 5, 9 ըստ ցուցումների
բ.Թաց թրջոցներ
գ.Ամենոտրոպիայի շտկում
2) Այլ բուժումներ
ա․ կոպերի մերսում `միբոմիան գեղձերի դիսֆունկցիայի դեպքում
բ․ ֆիզիոթերապիա (Ուլտրաբարձր հաճախականության թերապիա, մագնետոթերապիա, հակաբիոտիկների և վիտամինների լուծույթներով էլեկտրոֆորեզ, ուլտրամանուշակագույն ճառագայթում, դարսոնվալ ) մազերի ֆոլիկուլների էլեկտրոլիզ տրիխիազի ժամանակ (Դիաթերմոկոագուլյացիա )
3) Դեղորայքային բուժում
ա․ կոպերի եզրերի մշակում փայլուն կանաչի 1% ալկոհոլային լուծույթով
բ․ հակաբիոտիկների լուծույթներից մեկի կոնյուկտիվային խոռոչում սերմանում (0.25% քլորամֆենիցոլ լուծույթ 1 կաթիլ 3 անգամ մեկ օր, 0,3% տրոբամիցին 1 կաթիլ 3 անգամ մեկ օր, 0,3% գլենտամիցինի լուծույթ 1 կաթիլ 3 անգամ մեկ օր , ցիպրոֆլոկսացին 0.3% լուծույթ 1 կաթիլ 3 անգամ մեկ օր, լեվոֆլոկսացին 0.5% լուծույթ 1 կաթիլ 3 անգամ մի օր, օֆլոկսացին 1 կաթիլ 3 անգամ մի օր):
գ․ կոպերի եզրերի բուժում հակասեպտիկներ պարունակող քսուքներով (աչքի քսուք 2% բիբրոկատոլով), կորտիկոստերոիդներ, հակաբիոտիկներ և դրանց համադրություն (0,5%, 1% հիդրոկորտիզոնային աչքի քսուք, 1% էրիթրոմիցին աչքի քսուք,տետրացիկլին ակնաբուժական քսուք, տոբրամիցին ակնաբուժական քսուք, օֆլոկսացին ակնաբուժական քսուք, դեքսամետազոն + տոբրամիցինի աչքի քսուք, դեքսամետազոն + նեոմիցին + պոլիմիքսինի աչքի քսուք `կոպերի եզրերի մշակում և ստորին կոպերի վրա քսում օրը 2 անգամ):
դ․ մետրոնիդազոլ -հաբեր 0.25 գ 2 անգամ օրական 10 օրվա ընթացքում:
*Կորտիկոստերոիդները չեն օգտագործվում դեմոդեկոզի ժամանակ
*Կերատիտի զարգացման դեպքում կորտիկոստերոիդները հակացուցված են:
6․ Բլեֆարիտի բուժման դեղերի հիմնական ցանկ
Աղյուսակ 3
Դեղորայքային խումբը |
Միջազգային չպատենտավորված անվանումը |
Կիրառման եղանակը |
Հակասեպտիկ |
1% բրիլիանտ կանաչի սպիրտային լուծույթ |
Կոպերի եզրերի մշակում |
Հակասեպտիկ |
2% բիբրոկատոլի ակնաբուժական քսուկ |
Կոպերի եզրերի մշակում |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Քլորամֆենիկոնի 0,25% աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Գենտամիցին 0,3% աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Տոբրամիցին 0,3% աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Ցիպրոֆլոկսացին 0,3% աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Լեվոֆլոկսացին 0,5% աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Օֆլոկսացին աչքի կաթիլներ |
Կաթեցում կոնյուկտիվայի խոռոչ |
Տեղային կիրառման գլյուկոկորտիկոստերոիդ |
Հիդրոկորտիզոն 0,5%, 1% աչքի քսուքներ |
Քսել կոպերի եզրերին |
*Թվարկված հակաբակտերիալ դեղամիջոցները կարող են կիրառվել բլեֆարիտների դեպքում, որոնք զարգացել են խրոնիկ կոնյուկտիվիտի հետևանքով կամ ուղեկցվում են դրանով:
7․ Բլեֆարիտի բուժման դեղերի լրացուցիչ ցանկ
Աղյուսակ 4
Դեղորայքային խումբը |
Միջազգային չպատենտավորված անվանումը |
Կիրառման եղանակը |
Տեղային կիրառման կոմբինացված դեղամիջոց |
Դեքսամետազոն + տոբրամիցին |
Քսել կոպի եզրերին |
Տեղային կիրառման կոմբինացված դեղամիջոց |
Դեքսամետազոն +նեոմիցին + պոլիմիքսին աչքի քսուք |
Քսել կոպի եզրերին |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Էրիթրոմիցին 1% աչքի քսուք |
Քսել կոպի եզրերին |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Տետրացիկլին 1% աչքի քսուք |
Քսել կոպի եզրերին |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Տոբրամիցին աչքի քսուք |
Քսել կոպի եզրերին |
Տեղային կիրառման հակաբակտերիալ միջոց |
Օֆլոկսացին աչքի քսուք |
Քսել կոպի եզրերին |
Հակաբակտերիալ դեղամիջոց |
Մետրոնիդազոլ (հաբեր) |
Խմել |
8․ Պահանջներ բուժման կամ վերականգնման նկատմամբ
- Պացիենտին անհրաժեշտ է սովորեցնել կոպի ճիշտ և կանոնավոր մշակումը հակասեպտիկ լուծույթներով, քսուքների ճշգրիտ կիրառումը, լուծույթների կաթեցումը, կոպերի տեխնիկապես ճշգրիտ մերսումը
9. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
- Դիետա. սեղան N 1, 5, 9 ըստ ցուցումների
10․ Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել բլեֆարիտի ախտորոշման և բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:
11․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներ դիմած աղյուսակ 1-ում նկարագրված հիմնական բաղադրիչներով կոպի բորբոքմամբ պացիենտների դեպքում հնարավոր ելքերը:
Կանոնավոր բուժման դեպքում կանխատեսումը բարենպաստ է:
12․ Կանխարգելում
Կանխարգելիչ միջոցառումները ներառում են կոպերի հիգիենան և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումը:
13․ Բուժման արդյունավետության ցուցանիշները
1) ախտանիշների անհետացում
2) կոպերի բորբոքային փոփոխությունների թեթևացում
3) տեսողական ֆունկցիայի ավելացում։
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Morozov V. S., Yakovlev A. A., pharmacological treatment of eye diseases:
2. Egorova "Emergency ophthalmology", ed. E. G. 2004
3. Morozov V. S., Yakovlev A. A. "pharmacy eye diseases", 2004 "Medicine" 543с.
4. Dalgic G. S., Dolzhich R. R. Ophthalmology 2008, "Phoenix" 286s:
5. Moshetova L. K., Nesterov A. A, Egorov E. A. "clinical guidelines" ophthalmology 2006 "GEOTAR-media" 238с.
6. Jack J. Kansky, Brad Bowling Atlas Guide. Ophthalmology, " Med. illuminated" 2009
7. Astakhov Yu. S., Angelopulo S. V., O. A. Handbook of Alialiashvili, eye diseases 2001, special. photos and videos
8.Smith R. Currently Flowers C. W chronic blepharitis review, 1995-volume 21
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2024, N 145-Ն | 12.05.2024, N 02-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|